Սոմալիի ծովահենները ազատ են արձակել գերմանական ընկերությանը պատկանող բեռնատար «Սյուզան Քեյ» (Susan K) նավը: Հենց ծովահենների խոսքերով, որոնց ցիտում է Reuters գործակալությունը, իրենք 5.7 մլն դոլարի չափով փրկագին են ստացել:
Փրկագինը վճարելու մասին ինֆորմացիան հաստատել են Nimmrich & Prahm ընկերությունում, որը հանդիսանում է նավի սեփականատերը: Թե ինչ գումար է փոխանցվել ծովահեններին, չի ճշտվում, գրում է Ostfriesen Zeitung թերթը:
«Սյուզան Քեյը», որը նավարկում է Անտիգուա և Բարբուդայի դրոշի տակ, առևանգվել էր ապրիլի 8-ին Ադենի ծոցում: Reuters-ի տվյալներով՝ ներկա պահին այն շարժվում է դեպի Ջիբութիի ափերը:
Առևանգման պահին նավի անձնակազմը բաղկացած է եղել 4 ուկրաինացիներից և 6 ֆիլիպինցիներից: Նրանց վիճակի մասին որևէ տեղեկություն չկա: