Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնական Դենիս Դեժարդենը Բորնեո կղզում հայտնաբերել է սնկի նոր տեսակ և անվանել այն Nickelodeon հեռուստաալիքի հայտնի մուլտհերոս Սպունգ Բոբի անունով: Այս մասին գիտնականը հրապարակել է գիտական ամսագրերից մեկում,- գրում է FoxNews-ի կայքը:
Spongiforma Squarepantsii-ն հայտնաբերվել է մալայզիական տրոպիկական անտառում 2010 թ., սակայն գիտնականները միայն այսօր են դրա մասին հրապարակում: Մուլտհերոսի անունով կոչելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ այն իրոք շատ նման է սպունգի կտորի:
Այս սնկերը իրենց մեջ ջուրը հավաքելու հատկություն ունեն, սակայն սպունգի պես քամվելուց և ջուրը հեռացնելուց հետո, այն նորից վերականգնվում է նախկին տեսքով: Սնկերից շատերը նման հատկություն չունեն: