Ամերիկյան Տեխաս նահանգում ոստիկանը կրակել է տեղի բուհերից մեկի ուսանողի վրա` գրել է The San Antonio Express-News-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է 23-ամյա Ռոբերտ Քեմերոն Ռիդուսի ավտոմեքենան: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նրանք վեճի են բռնվել, որի հանգամանքները հետաքննվում են: Դեռ հայտնի չէ` ուսանողի մոտ զենք եղե՞լ է, թե՞ ոչ:
Ոստիկանության համակարգում 5 տարի աշխատած ոստիկանը հեռացվել է աշխատանքից:












































