Հունիսի 11-ից 16-ը Երևանում կկայանա մարզչական սեմինար, որը կվարի բուլղարացի փորձառու մասնագետ Ռոսեն Բարչովսկին: Սեմինարն անցկացվելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող 20-ից ավել մարզիչներ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել և զարգացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:
58-ամյա Ռոսեն Բարչովսկին երկար տարիներ աշխատել է Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում և ակումբներում: Նրա գլխավորած ակումբները երկար տարիներ դարձել են Բուլղարիայի առաջնության հաղթող և գավաթակիր:
Ռոսեն Բարչովսկին բազմիցս ճանաչվել է Բուլղարիայի լավագույն մարզիչ: