Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Տաճատ Վարդապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի կենսական կապի ապահովման անհրաժեշտությամբ։
Գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։