Գերմանացի գիտնականները սաթի մեջ 99 մլն տարեկան տիզ են հայտնաբերել, հաղորդում է National Geographic-ը։
Գիտնականները հանգել են եզրակացության, որ միջատը նախ հայտնվել է սարդոստայնում, իսկ հետո փայտի խեժում, որն էլ սաթի է վերածվել։
«Անհաջողակ էակն այժմ մասնագետների համար օգտակար գտածո է, որոնք ուսումնասիրում են սարդանմանների էվոլյուցիան»,-գրում է պարբերականը։
Գտածոն հայտնաբերվել է Մայամիի տարածքում։