Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելու համար մեկնել է ԱՄՆ։ Այս մասին գրում է minval.az կայքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպումների շարք Մամեդյարովի ու ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց միջև։
Այլ մանրամասներ չեն նշվում։