Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Հայ Առաքելական եկեղեցին հինգ օր ուշացումով հերքում է կոմյունիկեի ստորագրումը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանել է «Մեդիամաքս» գործակալության հարցերին, որոնք առնչվում են Վեհափառի վրաստանյան այցին: Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե երկու եկեղեցիների միջև համատեղ կոմյունիկե է ստորագրվել, Տեր Վահրամը, մասնավորապես, նշել է.

«Եվս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ այցի ընթացքում որևէ փաստաթուղթ, համատեղ կոմյունիկե չի ստորագրվել: Այդ առնչությամբ քննարկումներ եղել են, սակայն բանաձևումների շուրջ համաձայնություն չի կայացել: Վերը թվարկված խնդիրների շուրջ եղել են տարբեր մոտեցումներ և տեսակետներ, սակայն յուրաքանչյուր կողմի համար ընդունելի բանաձև չգտնելու պատճառով ընդհանուր հայտարարի կողմերը չեն եկել, ինչը նաև ժամանակի սղության հետևանք էր:

Սակայն պետք է արձանագրել, որ այն տեքստը, որը հրապարակվել էր իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Վրաց Պատրիարքի համատեղ կոմյունիկե, իրականում քննարկումների ժամանակ Վրաց Եկեղեցու առաջարկած կոմյունիկեի նախագիծն էր, որում կային Հայ Եկեղեցու համար անընդունելի դրույթներ և բանաձևումներ: Սակայն թե ինչպե՞ս է այն հայտնվել մամուլում, մեզ համար հստակ չէ: Փորձում ենք պարզել՝ թե ո՞ւմ շնորհիվ է և ինչո՞ւ է այդ տեքստը դրվել շրջանառության մեջ»:

Տեր Վահրամը, ի մասնավորի, հերքել է նաև այդ նախագծում առկա այն կետը՝ իբր ստեղծվելու է հանձնաժողով, որը կքննարկի վիճելի եկեղեցիների հարցը.

«Նման հանձնաժողովի ստեղծման շուրջ որևէ համաձայնություն չի եղել: Տեղեկացնեմ, որ ի պատասխան Հայ Առաքելական Եկեղեցու բարձրացրած՝ եկեղեցիների վերադարձման հարցին՝ վրացական կողմը ներկայացնում է իր պահանջները Հայաստանի հյուսիսում գտնվող մի շարք հայկական պատմական վանքերի ու եկեղեցիների վերաբերյալ: Այդ առնչությամբ հայկական կողմի կեցվածքը հստակ է. Վրաց Եկեղեցին պետք է ներկայացնի փաստեր և հիմնավորումներ, որոնք Հայ Եկեղեցին քննության կառնի: Սակայն որևէ հանձնաժողովի անհրաժեշտություն մենք չենք նկատում»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը վրացական Грузия Online էլեկտրոնային պարբերականը տեղեկություն էր հրապարակել երկու եկեղեցիների միջև համատեղ կոմյունիկեի ստորագրման վերաբերյալ, ինչը շատ արագ տարածվել էր հայկական մամուլով և արժանացել զանազան ոչ միանշանակ գնահատականների:

Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը հերքել էր այդ տեղեկությունները իր ֆեյսբուքյան էջում, իսկ երեկ նույնը արել էր նաև Грузия Online-ը: Փաստորեն, սա Հայ Առաքելական եկեղեցու առաջին պաշտոնական հերքումն էր՝ չորս-հինգ օր ուշացումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում