Երևանի «Բանանց»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը նոր պայմանագիր է ստորագրել արտասահմանցի ֆուտբոլիստի հետ: Յարեմա Կավացիվը ֆուտբոլասերներին արդեն հայտնի է «Բանանց»-ի կազմում իր ելույթներով:
Ուկրաինացի պաշտպանը 2008/09 մրցաշրջանում հանդես է եկել երևանյան ակումբի կազմում: Կավացիվը «Բանանց»-ի մարզաշապիկով անցկացրել է 39 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: Այժմ նա նոր պայմանագիր է կնքել «Բանանց» ակումբի հետ, համաձայն որի թիմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: