Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման եւ Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում:
«Պարոն նախագահ, հույս ունեմ հուլիսին հանդիպել ձեզ հետ Փարիզում»,-նշված է նամակում։