Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ, վրացական Air Zena ավիաընկերությունը հայտարարել է «Բաթում-Մոսկվա» ավիաչվերթների վերաբացման մասին։ Այս մասին հայտարարել է ընկերության հասարակական կապերի բաժնի պետ Նինո Գիորգոբիանին։
Air Zena ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չարտերային թռիչքներ է իրականացնելու Բաթումից Մոսկվա։
Հիշեցնենք, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2006 թվականին, երբ լրտեսական սկանդալի պատճառով կտրուկ վատթարացան ռուս-վրացական հարաբերությունները։
Հետագայում վերականգնվեց «Թբիլիսի-Մոսկվա» ուղիղ չվերթը, ինչը շուտով դադարեցվեց՝ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի արդյունքում։
2010 թվականի մայիսից նորից վերաբացվեց «Թբիլիսի-Մոսկվա» ուղիղ չվերթը։