Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը Սաուդյան Արաբիայից կվերադառնա հայրենիք արդեն առաջիկա օրերին: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով եմենցի պաշտոնյաների: Այսպիսով` պաշտոնական ներկայացուցիչները հերքեցին սաուդյան իշխանությունների այն տեղեկությունը, որ Սալեհը չի վերադառնալու Եմեն:
Հիշեցնենք, որ այսօր France Presse գործակալությունը տարածել էր տեղեկություն, համաձայն որի՝ Սաուդյան Արաբիայում գտնվող Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհն այլևս չի վերադառնա իր երկիր: Գործակալության տեղեկություններով՝ վիրահատությունից հետո նրա մեկնման երկիրը հայտնի չէ, նա կտեղափոխվի որևէ երրորդ երկիր: