Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում գրանցվել են երկու զինծառայողների մահվան դեպք։ Երկու միջադեպերն էլ գրանցվել են այն զորամասերում, որոնք մտնում են Շամքիրի զորամիավորման մեջ։
Թովուզի շրջանում գտնվող զորամասում ադրբեջանական բանակի զինվոր Բաշիրով Մարդան Արիֆօղլուն դիպուկահար հրացանով սպանել է իր ծառայակից Ալիզադե Վյուսալ Իլգարօղլուին։ Նշվում է, որ այս դեպքը տեղի է ունեցել թշնամանքի հողի վրա։
Մյուս միջադեպը գրանցվել է Աղստաֆայի շրջանում։ Կրտսեր սերժանտ Մուրադով Քյանան Էթիգադօղլուն մոտոցիկլետով երթևեկելիս շրջվել է և տեղում մահացել։
Այս երկու միջադեպերն էլ գրանցվել են հունիսի 16-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու զինծառայողների կորուստը։