Վիեննայի դատարանն այսօր կրկին մերժել է Ղազախստանին արտահանձնել Ավստրիայում այդ երկրի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ռիհաթ Ալիևին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դատարանը որոշման կայացման դրդապատճառների մասին չի հայտնել: Նախկին մերժումը եղել էր 2008 թվին: Այն ժամանակ դատարանը բացատրել էր, որ հայրենիքում Ռահաթ Ալիևի անվտանգությունն ու արդար դատավարությունն ապահովված չեն: Ղազախստանում նրան մեղադրում են երկու բանկիրների առևանգման և սպանության մեջ:
Ալիևը, որը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան է, կարծում է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքներն ունեն քաղաքական ենթատեքստ և կապված են այդ երկրի նախագահ առաջադրվելու իր նախկին մտադրությունների հետ: