Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան հայտարարել է, որ Հայաստանը «խախտում» է այնպիսի հեղինակավոր կազմակերպության բոլոր արմատական իրավունքները, ինչպիսին որ Եվրոպայի խորհուրդն է.
«Արդեն մոտ 10 տարի է, ինչ Հայաստանն «անտեսում» է այդ կազմակերպության բոլոր սկզբունքները։ Դժբախտաբար, ԵԽ-ը հստակ և արժանի ուշադրություն չի հատկացնում Հայաստանի քայլերին։
ԵԽԽՎ հերթական նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի պատգամավորները մտադիր են ակտիվորեն մասնակցել քննարկումներին ու նրան ուղղել իրենց հարցերը»։
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու հունիսի 22-ին։