Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի. առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 23-ին այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադե­միա (ՃԿՊԱ): Կրթօջախի գործունեությանը նախարարին ծանոթացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը:

Նախարարին ներկայացվեցին ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը՝ փրկարարական գույքն ու սարքավորումները, փրկարարների վերապատրաստման համար նախատեսված տեխնիկական միջոցները, արագ արձագանքման փրկարարական գույքը և այլն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ԱԻ նախարարը շրջեց ԲՈՒՀ-ի դասասենյակներով, մասնագիտական՝ «Հրդեհային պաշտպանու­թյուն», «Փրկարարական գործ», առաջին բուժօգնության և խաղարկային լսարաններով, ծանոթացավ ՃԿԱԿ կարգավար-օպերատորների վերապատրաստման համար նախատեսված հատուկ լսարանի հնարավորություններին և եղավ ակադեմիայի գրադարանում: Այն հագեցած է համակարգչային տեխնիկայով, գործում է նաև էլեկտրոնային գրադարան: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանի խոսքով՝ լայնածավալ աշխատանք է տարվում հանրության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորման ողղությամբ: Գրադարանի նյութերը նախատեսված են մանկապարտեզի երեխաներից մինչև ԲՈՒՀ-ի ուսանողների համար՝ ներառյալ մեթոդաբանությունը և ներառական ծրագրերը:

ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպեց նաև ՃԿՊԱ աշխատակիցների և դասախոսական անձնակազմի հետ: Նախարարին ներկայացվեցին ԲՈՒՀ-ի առաջնային հրատապության և գերակա խնդիրները: Դրանք հիմնականում առնչվում էին տեխնիկական հագեցվածության, օրենսդրական բարեփոխումների, անձնակազմի սակավության և հանրապետության տարբեր կրթօջաններում պլանավորված կրթական ծրագրերի իրականացման հետ:

Ողջունելով ակադեմիայի անձնակազմին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լրջագույն փոփոխություններ են նախատեսվում ԱԻ նախարարության կադրային քաղաքականությունում:

«Յուրաքանչյուր տարի ակադեմիան շուրջ 200 շրջանավարտ է տալիս, սակայն ըստ մեր ունեցած վիճակագրության՝ նախորդ տարիներին նրանցից միայն մեկ կամ երկու հոգի է նախարարությունում ընդունվել աշխատանքի: Այս թվերը, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Այսուհետև առաջնահերթությունը կտրվի ակադեմիայի լավ և գերազանց առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին»,- ասաց Հ. Ռոստոմյանը:

Նախարարը նշեց նաև, որ աշխատակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն և կլուծվեն հրատապ կերպով շատ մոտ ապագայում:

Նշենք, որ Ճգնա­ժա­մային կառավարման պետական ակադեմիան ստեղծվել է 1992 թ.: Այն կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը: Ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով: Կազմակերպվում են հանրապետության կառավարման մարմին­ների ղեկավար կազմի և մասնագետների վերա­պատ­րաստ­­ման դասընթացներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում