Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մշակույթի նախարարը թքած ունի ժողովրդի կարծիքի վրա

Մշակութաբան Իվետա Գասպարյանը, ով նաև Ազգային գրադարանի մշտական ընթերցող է, արձագանքել է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի աշխատանքային պայհմանագրի ժամկետը չերկարացնելու Մշակույթի նախարարի որոշմանը: Ստորև ներկայացնում ենք նրա կարծիքը.

«Հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացել Ազգային գրադարանի տնօրենին պաշտոնից հեռացնելու հետ կապված փաստը: Մշակույթի նախարարի այդ որոշմանը դեմ էին դուրս եկել անվանի մտավորականները, ընթերցողները, գրադարանի աշխատակիցները, Սփյուռքի տարբեր գաղթօջախների մշակութային-հասարակական գործիչներ: Ազգային գրադարանի աշխատակիցները դեռ օրեր առաջ նամակ-խնդրանքով դիմել էին ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային Ժողովի նախագահին և մշակույթի նախարարին` երկարացնել Դավիթ Սարգսյանի հետ կնքված պայմանագրի ժամկետը` ի շահ մշակույթի և գրադարանային գործի զարգացման: Շուրջ 400 հոգանոց աշխատակազմի նամակ-խնդրանքը մնացել է դեռևս անպատասխան: Բացի սրանից, ստորագրահավաք են կազմակերպել Ազգային գրադարանի ընթերցողները` շուրջ 200 հոգի, որոնց շարքում կան անվանի մտավորականներ և ուսանողներ, շարքային ընթերցողներ: Ի դեպ, նրանց ստորագրահավաքը շարունակվում է: ՀՀ Նախագահին այս առթիվ իրենց անհանգստությունն են հայտնել նաև Գյումրիի մտավորականները:

Ազգային գրադարանի աշխատակիցները ակցիա էին կազմակերպել` հույս ունենալով, որ և իրենց ձայները, և այս ստորագրահավաքները կարող էին ինչ-որ կերպ ազդել նախարարի որոշմանը, որ հաշվի առնելով Դավիթ Սարգսյանի` ավելի քան 30 տարվա ներդրումը մշակութային կյանքում և վերջին 13 տարիների ներդրումը գրադարանային գործի զարգացման մեջ, կվերափոխի իր որոշումը: Սակայն, ինչպես երևում է, նախարարը թքած ունի ժողովրդի կարծիքի վրա էլ, Դավիթ Սարգսյանի 13 տարիների տքնաջան աշխատանքի վրա էլ, Ազգային գրադարանի վերջին 13 տարիների ձեռքբերումների վրա էլ: Ուր էր Հասմիկ Պողոսյանը, երբ Դավիթ Սարգսյանը Շրջիկ գրադարանով շրջում էր Հայաստանի ծայրամասային գյուղերի գրադարաններով, գրականություն նվիրում նրանց, ոգևորում նրանց, ուր էր մշակույթի նախարարը, երբ ԼՂՀ պատերազմից տուժած գրադարանները համալրելու նպատակով Դավիթ Սարգսյանը հանրապետությունում գրքահավաք հայտարարեց, կարող էր ձևի համար մի գիրք էլ ինքն ուղարկել, ու՞ր էր տիկինը, երբ այդ գրականությունը տեղափոխվեց Արցախ /իհարկե քնած էր/:

Եվ առանց ամաչելու, տարիների գրական-մշակութային վաստակ ունեցող, Հայաստանում և Սփյուռքում բազմաթիվ շնորհակալագրերի, մեդալների, խրախուսանքների արժանացած, գրքերի, հոդվածների հեղինակ, ճշմարիտ մտավորական Դավիթ Սարգսյանին աշխատանքից ազատում է ռուսական կրթությամբ մի կենսաբան նախարա՞ր:

Ի՞նչ է ուզում մշակույթի նախարարը հայ մշակույթից: Է՞լ ինչ պետք է անի այդ տիկինը, որ նրան հեռացնեն այդ պաշտոնից: Սփյուռքից ահազանգած մտավորականները անհանգստացած են արտերկրում հայ մշակույթի ճակատագրից, ժամանակը չէ՞ արդյոք, փրկելու հայ մշակույթը մշակույթի նախարարի ճիրաններից: Ո՞ւմ պետք է բերի Ազգային գրադարան, որը նույն նվիրվածությամբ, գրքի հանդեպ երկյուղածությամբ աշխատի, ինչ որ Տիգրան Զարգարյանի՞, որը գրադարանը, համոզված եմ, կդարձնի ամերիկյան գաղափարախոսության կենտրոն:»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում