Իսրայելի հետ պաղեստինցիների բանակցությունները կշարունակվեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի հետ բանակցությունների Պաղեստինի գլխավոր ներկայացուցիչ Սաիբ Արիկատը:
Մեկնաբանելով Ռամալլահ կատարած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը՝ Արիկատը պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Պաղեստինի ղեկավարությանը չի ներկայացրել ոչ մի վերջնական առաջարկ: Արիկատի խոսքով՝ հաղորդագրությունն այն մասին, որ պաղեստինյան կողմը մերժել է Իսրայելի հետ ապագա համաձայնագրի շրջանակներում անվտանգության ապահովման Քերիի առաջարկը, ամբողջովին չի համապատասպանում իրականությանը:
Պաղեստինի վարչակազմի անանուն ներկայացուցիչն ավելի վաղ ԶԼՄ-ներին հաղորդել է, որ պաղեստինյան կողմը մերժել է Քերիի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը բարելավելու առաջարկը Իսրայելի հետ ապագա համաձայնագրի շրջանակներում:










































