Սիրիացի զինվորականները տանկերով և այլ զրահամեքենաներով մտել են Խան Շեյխուն և Մաարաթ Ալ-Նուման քաղաքներ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Փողոցներում տեղակայված են տանկեր, զինվորականներով ավտոբուսներ: Իշխանությունները հայտնել են, որ բանակը պետք է վերականգնի կարգ ու կանոն այս քաղաքներում:
Իրավապաշտպաններն ասում են, որ այս քաղաքների բնակիչները լքել են իրենց քաղաքը՝ իմանալով զինվորականների մոտենալու մասին: Նույնը տեղի է ունեցել նաև Ջիսր Ալ-Շուղուր քաղաքում, որի բնակիչների մի մասը փախել է հարևան Թուրքիա: