Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարները վերահաստատել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման եւ խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած բովանդակային երկխոսությունը։