Tuesday, 16 04 2024
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի

Ադրբեջանն արգելափակում է թուրքմենական տարանցիկ ուղին. «Նեզավիսիմայա գազետա»

Եվրամիությունը և Թուրքմենստանը վերսկսում են բանակցությունները Տրանսկասպյան խողովակաշարի շուրջ, որը նախատեսվում է Կասպից ծովի հատակով անցկացնել մինչև Ադրբեջան: Թուրքմենական գազի մատակարարման վերջնական կետը Եվրոպան է: Առաջիկա օրերին նախագծի վերակենդանացման հարցերի քննարկման նպատակով Աշխաբադ պետք է ժամանի էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտինգերը: Սակայն միջոցառման հաջողության համար եվրոպացիները ստիպված կլինեն պայմանավորվել Բաքվի հետ, որը դեռևս չի տվել իր համաձայնությունը, որպեսզի թուրքմենական գազը տարանցիկ ճանապարհով անցնի իր երկրի տարածքով՝ գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ն:

Օրերս Աշխաբադում ավարտվել է «Թուրքմենստան-ԵՄ» համատեղ կոմիտեի 13-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Թերթի աղբյուրի խոսքերով՝ ԵՄ-ը որոշել է վերակենդանացնել Տրանսկասպյան խողովակաշարի շինարարության գաղափարը: Սակայն մինչ նախագծի իրագործման քննարկմանն անցնելը անհրաժեշտ է անցկացնել էկոլոգիական փորձաքննություն՝ միջազգային անկախ փորձագետների մասնակցությամբ: Աշխաբադում նաև կարծում են, որ սկզբի համար պետք է հաշվարկել հավանական ռիսկերը:

Սակայն փորձագետների դրական եզրակացությունը նախագծի իրագործման երաշխիք չէ: Ինչպես հույս ունեն Աշխաբադում և Բրյուսելում, այն միայն կօգնի ազդել Ռուսաստանի և Իրանի դիրքորոշման վրա, որոնք դեմ են Կասպից ծովի հատակով խողովակաշարի շինարարությանը, որը կձգվի թուրքմենական ափերից մինչև Թուրքիայի հետ կապված ադրբեջանական գազատրանսպորտային համակարգ, որտեղից գազը հնարավոր կլինի ուղարկել Հին աշխարհ:

«Տրանսկասպյան խողովակաշարը առանցքային է: Եվրամիությունը կարծում է, որ այժմ շատ նպաստավոր են պայմանները, որպեսզի համաձայնագիր կնքվի այս խողովակաշարի հարցով և սկսվի շինարարությունը: Մեզ անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում լուծել մի քանի կարևոր հարց, և առաջին խողովակաշարը կարող է կառուցվել նախքան Հարավային գազային միջանցքի ստեղծման ավարտը»,- Աշխաբադում կայացած համաժողովին հայտարարել է Թուրքմենստանում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Դանիլիդիսը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ը պայմանավորվել է Թուրքմենստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ այն մասին, որ Կասպից ծովով անցնող ցանկացած խողովակաշար պետք է համապատասխանի էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին: Համապատասխան փաստաթուղթը հաստատվել է Աշխաբադի, Բաքվի, Բրյուսելի կողմից այս տարվա վերջում:

Պնդելով Տրանսկասպյան խողովակաշարի ստեղծումը՝ ԵՄ-ը անտեսում է մերձկասպյան մյուս պետությունների կարծիքը, որոնք կարծում են, թե մինչ Կասպից ծովի կարգավիճակի կարգավորումը ոչ մի գլոբալ նախագիծ չի կարող իրագործվել: Մերձկասպյան երկրների հերթական գագաթնաժողովը կկայանա հաջորդ տարի՝ Աստրախանում: ՌԴ ԱԳՆ-ն թերթին նշել է, որ երկրների միջև բանակցությունները շարունակվում են: Սակայն ԵՄ-ը պնդում է, որ Կասպից ծովի հատակով խողովակաշարի ստեղծումը Աշխաբադի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է:

Տրանսկասպյան նախագծի իրագործման հարցում արևմտյան պետությունները առանցքային դեր են հատկացնում Թուրքմենստանին: Սակայն Աշխաբադը չի շտապում սկսել նախագծի իրագործումը: Նա չի ցանկանում խնդիրներ ունենալ հարևանների հետ և առաջարկում է սխեմա, ըստ որի՝ գազը հանքավայրից կհասնի միայն իր երկրի սահման: Թուրքմենստանը չի ցանկանում գործ ունենալ սահմանի մյուս կողմի հետ. մատակարարված գազի հետագա ճակատագիրը նա թողնում է գնորդի հայեցողությանը: Երկրի նավթագազային արդյունաբերության նախարար Մուհամենթուր Խալիլովը նշել է, որ դրա համար կան բարենպաստ բոլոր նախադրյալները և առաջին հերթին բավականաչափ հումքի բազա՝ ածխաջրածինների ապացուցված պաշարով, որը գտել են ինչպես տեղի մասնագետները, այնպես ել միջազգային աուդիտորները:

Թուրքմենստանին, որը գազի վիթխարի պաշարներ ունի, ոչինչ չի խանգարում շարժվել մի քանի ուղղություններով: «Գալքընըշ» հանքավայրը, որը աշխարհում երկրորդն է գազի պաշարներով, կարող է դառնալ ռեսուրսային բազա ցանկացած նախագծի համար: Աշխաբադը մտադիր է մինչև 2015թ. ավարտել «Արևելք-Արևմուտք» գազային մայրուղու շինարարութոյւնը: Շուրջ 1000 կմ երկարությամբ խողովակը օղակի մեջ կառնի տեղի գազային ցանցերը և կստեղծի համակարգ, որի շնորհիվ թուրքմենական էներգակիրները դուրս կգան միջազգային շուկաներ: Այս նախագիծը կբացի գազային երկու նոր ուղի՝ դեպի Արևելք և Եվրոպա: Այժմ Աշխաբադը հնարավորություն ունի տարեկան մոտ 20 միլիարդ խմ գազ արտահանել Իրան: Նման ծավալ կարող է մատակարարվել եվրոպական ուղղությամբ՝ պայմանով, որ խողովակաշարերը անցնեն Կասպից ծովի հատակով:

Ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով ԵՄ-ի հետաքրքրությունը Տրանսկասպյան նախագծի հանդեպ, հայտարարել է, որ Թուրքմենստանում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատարի լավատեսությանը՝ կապված նախագծի իրագործման հետ, պետք է զգուշորեն վերաբերվել:

«Բարդ է ասել, թե ինչի վրա է հիմնված Եվրամիության լավատեսությունը: Ինձ նաև հասկանալի չէ, թե ԵՄ-ը ինչպես կարող է կնքել խողովակաշարի հարցով պայմանագիր՝ հաշվի չառնելով Ադրբեջանի դիրքորոշումը: Տեխնիկապես Տրանսկասպյան գազատարը պետք է միանա Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP գազատարներին: Դրա համար կարևոր է անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարության հարցերը համաձայնեցնել ադրբեջանական տարածքում, ինչպես տարանցիկ գազի գինը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջով»,- ասել է փորձագետը:

Վելիզադեի խոսքերով՝ այս կապակցությամբ նախնական համաձայնություն չկա ո՛չ Ադրբեջանի և Թուրքմենստանի, ո՛չ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև: Եղել են բանավոր պայմանավորվածություններ գազատարի հավանական շինարարության մասին: Գործը դրանից այն կողմ չի անցել: Բացի այդ, հարց է ծագում, թե Դենիս Դանիլիդիսն ինչպես է պատկերացնում գազատարի շինարարությունը մինչ Հարավային գազային միջանցքի ստեղծման ավարտը: Բանն այն է, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP գազատարները հաշվարկված են հստակ հզորության համար: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հզորությունը տարեկան կմեծացվի մինչև 35-37 միլիարդ խմ: Սա միայն այն դեպքում, եթե 2018-2019թթ. «Շահ Դենիզ»-ի մշակման երկրորդ փուլում ևս որոշում կայացվի Տրանսկասպյան գազատարի իրագործման վերաբերյալ, ըստ որի՝ գազը կգա Թուրքմենստանից: Դեռևս խոսքը միայն 16-17 միլիարդ խմ մղման մասին է, սակայն բացառապես ադրբեջանական գազի:

Վելիզադեն նշել է, որ քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը, ադրբեջանական պետական նավթային ընկերության պաշտոնական անձինք կամ խողովակաշարային նախագծերի օպերատորները չեն արձագանքել ԵՄ նախաձեռնությանը, ցանկացած առաջարկ և նախաձեռնություն հարկ է դիտարկել որպես անձնական դատողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում