Խաբարովսկում ավարտված Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։
Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։ 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ,իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի հավաքականը Խաբարովսկում հանդես էր գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: