ԱՄՆ Թենեսի նահանգում զույգը որոշել է աշխատանքի գնալու ճանապարհին McDonald’s-ի իր սիրելի համբուրգերներն ուտել, սակայն շոկի մեջ է հայտնվել` ֆաստ-ֆուդի փոխարեն ստանալով փողերով լի տոպրակ` հաղորդում է News Channel 5 հեռուստաալիքը:
Գրեգ և Սթեյսի Թերիները պատահմամբ ընկերության աշխատակցից ստացել են հազարավոր դոլարներ, որոնք պետք է բանկ ուղարկվեին, սակայն սխալմամբ փոխանցվել է իրենց:
Սխալը շուտ նկատվել է, և զույգն անմիջապես հետ է վերադարձրել գումարը: