Մայիսի 20-ին «Միկա» մարզահամալիրում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացրեց Երևանի ամենամյա առաջնությունը՝ նվիրված քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800 ամյակին: Մրցմանը մասնակցում էին մեծ թվով մարզիկներ:
Բոլոր մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, շապիկներով և գլխարկներով:
Ֆեդեացիան շատ մոտ ապագայում անցկացնելու է նաև մարզային առաջնություններ՝ մարզերում Կիոկուշին կարատեն ավելի զարգացնելու նպատակով։