Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը հրապարակախոս Զորի Բալայանը հիշեց, թե ինչպես էին մայր ու որդի կատակներ անում միմյանց հետ:
«Գրետա մայրիկը շատ լավ գիտեր իր տղայի՝ Վազգենի տեղը: Եվ երբ մենք գալիս էինք այստեղ, նա ոչ միայն անմիջապես հացի մասին էր մտածում, այլև ականջ էր դնում՝ մտածելով Ղարաբաղի մասին: Նա շատ լավ պատկերացրել է, որ Ղարաբաղը ղարաբաղցիները չեն, որ էսօր Ղարաբաղն է, վաղը լինելու է Նախիջևանը: Նա շատ կիրթ կին էր»,- ասաց Զորի Բալայանը և հավելեց, որ Գրետա մայրիկը միայն մայր չէր, այլ երեք որդիների «կամանդիրն ա» եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: