Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Նախիջևանը պետք է վերադարձնենք. Տոնոյանն ու Մնացականյանը փողկապավոր գավառամիտներ չեն, մեծ հույսեր կան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։

Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ արտգործնախարարի և պաշտպանության նախարարի փոփոխությունը դրական է գնահատում, նրանց կատարած քայլն էլ՝ ողջունելի է. «Որպես պահանջատեր քաղաքացի՝ երկուսի պարագայում էլ տեսնում եմ այն նախարարներին, որ ես էի պատկերացնում։ Պատկերացնո՞ւմ եք Նալբանդյանը հողի վրայով քայլեր ու հասներ սահմանագիծ։ Քառօրյա պատերազմի ժամանակ էլ չքվել էր՝ անհայտ էր նրա գտնվելու վայրը։Թավշյա հեղափոխոխությանն ու նրա առաջնորդին էլ՝ շնորհակալություն, որ նման փոփոխության ականտեսը եղանք»։

Շիրինյանը շարունակում է.«Չափազանց կարևոր այց եմ համարում։Դա մեր հայրենիքն է և մեզ անհրաժեշտ են պահանջատեր պետության պահանջատեր նախարարներ։ Այնտեղ չէին խոսում պաղպաղակ ուտելու մասին, այլ պաշտպանության ու հուսով եմ, որ Նախիջևանը հետ բերելու մասին։

Դա մեր պետության անքակտելի մասն է, միջազգային օրենսդրությամբ ամրագրված»։

Շիրինյանն ակնկալում է, որ Հայաստանի նոր իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն.«Եթե չակնկալեմ, ապա այս իշխանափոխությունը կվերածվեր սովորական իշխանափոխության։ Ես հավատում եմ, որ դա այդպես չէ ու վստահ եմ, որ ժողովուրդը չի էլ թողնի, որ այդպես լինի: Մեր ընկճվածությունը պետք է դուրս գա, հարցը պետք է բարձրացնենք կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրում կամ ՀԱԱԳԱ-ի դատարանում ու պետք է սկսվեն բանակցություններ Նախիջևանը Հայաստանին վերադարձնելու վերաբերյալ։Մոսկվան այն տարբեր մախինացիաներով հանձնել է թուրքին, հիմա պետք է սկսել գործընթաց մեր մեծ գործընկերոջ հետ մեզնից գողացածը վերադարձնելու համար։ Առաջ այդ մասին շատ եմ ասել, բայց Նալբանդյանի հետ հույս չէի կապում»։

Քաղաքագետի խոսքերով՝ մենք պետք է մտածենք մեր և մեր շահերի մասին.«Կարող է Ռուսաստանին ձեռնտու չէ, որ մենք ապրենք՝ ի՞նչ է չապրենք, Ռուսաստանին ձեռնտու չէր մեր թավշյա հեղափոխությունը, բայց տեսան, որ տարբերակ չունեն։Նիկոլ Փաշինյանը, որ ասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք՝ ես հասկանում եմ իրավահավասարություն, ոչ թե ճորտի վիճակում, այլ գործընկերոջ՝ հիմա նա պարտավոր է մեզնից գողացածը վերադարձնել, գողացել տվել է նրան՝ մեզ հետ պայմանագիր ունենալու պայմաններում։ Ես ասում եմ՝ մեզ հաջողվել է ունենալ լավագայում պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, որոնք փողկապավոր գավառամիտներ չեն՝ ի տարբերություն նախորդների։ Ես հավատում եմ, որ նրանք կպաշտպանեն մեր պետության շահերը, բանակն էլ պետք է միշտ պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողության՝ դրա մասին ավելորդ է խոսելը։ Հիմա այդ ի՞նչ հարցադրում է՝ ուզու՞մ են ռուսները, թե՞ ոչ։Ես էլ չէի ուզում, որ Դոնբասը գրավեն, բայց գրավե՞լ են չէ ու մեր կարծիքը չեն հարցրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում