Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Սերժ Սարգսյանը 23 տարի բռնաբարել է ԱԱԾ-ն․ Փաշինյանը պետք է բացի Պանդորայի արկղը»

Ազգային անվտանգության ծառայության  նախկին պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային ճիշտ քաղաքականություն է իրականացրել՝  Արթուր Վանեցյանին նշանակելով ԱԱԾ  ղեկավար, իսկ Վալերի Օսիպյանին՝ ոստիկանապետ։

«Այս երիտասարդ կադրը (նկատի ունենալով Արթուր Վանեցյանին-խմբագրական) նշանակվել է  վերին աստիճանի  կարևոր և հանգուցային  կառույցում,  ինչպիսին ազգային անվտանգությունն  է, որը 23 տարի շարունակ բռնաբարվել է և այդ բռնաբարությունը սկսել է Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը  Պանդորայի այդ արկղը պետք է բացի․ ես չեմ ցանկանում, որ այդ արկղը բոլորիս համար բացվի, քանի որ ազգային անվտանգությունն ունի իր ներքին գրված և չգրված օրենքները, բայց Նիկոլի համար պետք է բացվի։

Այստեղ խնդիրն այն է, որ իրենց գործով զբաղվելու փոխարեն ԱԱԾ-ն անիմաստ տեղը մի հարյուր հոգի ընդդիմադիրի է  գաղտնալսել  և հատորներով գործ սարքել մարդկանց գլխին՝ ում որ պետք է եղել մեկուսացրել են, դատել են, փակել են կալանավայրում և այլն, տարբեր տիպի այլանդակություններ են արել, բայց այս ամենի մեջ նաև պատկերացրեք,  թե մենք՝ հարկատուներս, ինչի համար ենք հարկ վճարել, այսինքն  որպեսզի Սերժ Սարգսյանը ում համարել է իրեն թշնամի՝ հետապնդվի, իսկ արդյո՞ք ԱԱԾ-ի հիմնական գործառույթը սա է ու պատկերացրեք, թե այդ ամենի վրա ինչ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, այսինքն՝ ԱԱԾ-ն որ պետք է ծառայեր հայրենիքի անվտանգությանը՝ ծառայել է Սերժ Սարգսյանին ու իր թիմակիցներին․ եթե ԱԱԾ-ն զբաղվեր իր  գործով  և  չունենար Սերժ Սարգսյանի հովանավորչությունը, ապա մի բան հաստատ է՝ մեր երկրի տոտալ թալան չէր լինի։

ԱԱԾ նոր պետին ցանկանում եմ, որ նա ուշադիր լինի, քանի որ նա լրջագույն խնդիր ունի լուծելու՝ ողջ անվտանգությունը պետք է դնել նոր ռելսերի վրա, այսինքն ԱԱԾ-ն պետք է զբաղվի  իր բուն գործառույթով, որով կոչված է զբաղվելու, այլ ոչ թե շարունակի Սերժ Սարգսյանի գործելաոճով։

Ինչ վերաբերում է նոր  ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ապա այնտեղ էլ կա  այդ Պանդորայի արկղից, որը որոշ չափով բացված է։ Այս քանի օրվա ընթացքում ես տարբեր տեղերից լսում եմ, թե  Օսիպյանին չպետք է նշանակեր ոստիկանության պետ, բայց ես գտնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը, ով  անընդհատ բախումների  մեջ է եղել Օսիպյանի հետ, բայց հիմա ընտրել է այդ մարդուն որպես ոստիկանապետ, ապա այստեղ էլ ի՞նչ կա խոսելու կամ քննադատելու․ սա արդեն ծիծաղելի է դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գուրգեն Եղիազարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում