Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Հեղափոխություն դեռևս չի եղել․ այս կառավարությունը օդի մեջ է՝ ոտքեր չունի

Շատ լավ իրավիճակ է ստեղծվել, որ նոր կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չունի և կա մրցակցություն, լավ կլիներ, որ լինեին մի քանի բևեռներ ևս՝ միմյանց զսպելու համար: – «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյան: Նրա խոսքով՝ երբ քաղաքական դաշտում հավասարակշռություն է ձևավորվում, հանրությունն ավելի մեծ դեր է կատարում:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը իշխանափոխություն էր. «Հեղափոխությունը արժեքային համակարգի, մտածողության փոփոխություն է: «Իմ կարծիքով հեղափոխություն դեռևս չի եղել: Հույս ունեմ հեղափոխության ճանապարհին ենք: Այն չի իրագործվի, եթե գործող իշխանությունը կատարի սխալներ, որից կօգտվեն խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժերը և նրանք կկարողանան վերադառնալ իշխանության միայն այն ժամանակ, երբ հանրությունը հիասթափվի այս իշխանությունից: Այս կառավարությունը օդի մեջ է, ոտքեր չունի խորհրդարանում, դեռևս իր ինստիտուտները չունի, բայց ունի հանրային աջակցություն: Եթե հանրային աջակցությունը կորցնի, իշխանության կորուստը տեխնիկայի հարց է»:

Ս. Դանիելյանի դիտարկմամբ՝ կուսակցական կառավարություն է ձևավորվել, որը շատ սխալ է: Նրա խոսքով՝ եղել է հանրային համերաշխություն կոնկրետ խնդիր իրականացնելու համար, բայց չկան բաց հանրային քննարկումներ: «Ցանկացած հանրություն պետք է արդարության որոշակի մեխանիզմների վրա հենվի, մենք դա չենք տեսնում»,- նշեց քաղքագետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ներկա կառավարությունը կարծես թե որոշել է արտաքին քաղաքական լուրջ փոփոխություններ չհռչակել, քաղաքագետը նշեց, որ դա ճիշտ մոտեցում է. «Եթե Ռուսաստանը մտահոգությունն ունենար, որ այստեղ աշխարհաքաղաքական փոփոխություն է լինում, կստանայինք արյուն, իսկ երկրորդ կողմը՝ Արևմուտքը Հայաստանից նման պահանջ չունի, նրանց պահանջը մեկն է՝ ժողովրդի մակարդակը փոխվել է. իրենց պետք է Հայաստան, որը կկայանա որպես սուվերեն միավոր, այսինքն՝ ժողովուրդը ձևավորի իր իշխանությունը, և օրինակը լինի վարակիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում