Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ս.Սարգսյանի համար ԵԽԽՎ-ում թեժ է լինելու

Հունիսի 20-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այն հետաքրքիր է այնքանով, որ նստաշրջանին ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը: Նա պետք է լավ պատրաստվի ԵԽԽՎ նստաշրջանից առաջ, քանզի ինչպես Հայաստանն է մոնիտորինգի տակ, այնպես էլ նա է լինելու Վեհաժողովի պատգամավորների խիստ մոնիտորինգի տակ:

Եթե նկատի ունենանք նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի ակտիվ գործունեությունը, կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի համար թեժ ամառն ապահովված կլինի: Սերժ Սարգսյանի ելույթը նախատեսված է հունիսի 22-ին, և արդեն իսկ թուրք և ադրբեջանցի պատգամավորները հերթագրվել են նրան հարցեր տալու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԵԽ-ին անդամակցության ողջ ընթացքում ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում մինչ այս մեկ անգամ է ելույթ ունեցել` 2004թ.-ի հունիսին: 2004թ. հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, որոնք ԵԽԽՎ կողմից քննադատվել են, տարբեր զեկույցներ են եղել դրանց ուղղությամբ, ու այժմ Սերժ Սարգսյանը պետք է մի շարք հարցերի պատասխաններ տա: Նրան հարցեր տալու համար հերթագրվել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Սերժ Սարգսյանին շատ խիստ քննություն է սպասվում. «Նա պետք է պատրաստ լինի տարբեր հարցադրումների, նաև սուր հարցեր կլինեն, և դրանց ինքը պետք է պատասխան ունենա»: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ԵԽ խմբակցության անդամ է և իր գործընկերներին նամակներ է ուղարկել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, որոնք նույնպես պատրաստվում են հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին: Փոստանջյանը նկատեց, որ նրանք բոլորն էլ տեղյակ են Հայաստանում առկա իրավիճակից և այդ տեղեկատվությունը ստանում են ոչ միայն իրենց արտգործնախարարությունից, այլ նաև ուշադիր են ԵԽԽՎ անդամ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում անդրադարձ է լինելու Թունիսի դեպքերին, որոնց վերաբերյալ զեկույց է լինելու, որին Զարուհի Փոստանջյանը հերթագրվել է ելույթ ունենալու համար: Պատգամավորը ելույթների համար հերթագրվել է նաև «Ազգային խորհրդարանները` որպես մարդու իրավունքների երաշխավոր» քննարկմանը և ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցին, որը վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք տեղի է ունեցել տեղաշարժ անդամ պետություններում, այդ թվում` նաև մոնիտորինգի տակ գտնվող պետություններում: Զարուհի Փոստանջյանի խոսքերով, ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանին, մասնավորապես կքննարկվի, թե արդյո՞ք մեր երկրում առաջընթաց գրանցվել է պարտավորությունների կատարման ուղղությամբ: Պարտադիր կարգով անդրադարձ է լինելու նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերին: Նկատենք, որ բացի Մոնիտորինգի հանձնաժողովից, Հայաստանի հարցը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում ընդգրկված չէ, և ըստ Փոստանջյանի` այդ հարցը կքննարկվի աշնանային նստաշրջանում, երբ համապատասխան զեկույց կներկայացնեն նաև Հայաստանի հարցով համազեկուցողները:

Այդուամենայնիվ, հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայիս վիճակի վերաբերյալ ԵԽ գիտության, կրթության, մշակույթի և լրատվամիջոցների մշտական հանձնաժողովում քննարկում լինելու է: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հենց ինքն է ներկայացնելու զեկույց հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների ազատության վերաբերյալ, որն ըստ երևույթին կընդունվի և կքննարկվի աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կավարտվի հունիսի 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում