Դիզայներ Մերվ Քահրամանը նոր տիպի զարդ է ստեղծել՝ մատանի, որը բաժակի դեր ունի: Seduction Series կոչվող հավաքածուում ընդգրկված են մի քանի տեսակի մատանի-բաժակներ, որոնք նախատեսված են տարբեր խմիչքների՝ կարմիր և սպիտակ գինու, շամպայնի, վիսկիի համար:
Հեղինակի կարծիքով՝ մինի-բաժակների հրաշալիությունը ոչ միայն այն է, որ խմիչքը տաքանում է մարմնի ջերմությամբ և ավելի ինտենսիվ բույր է արձակում, այլև այն, որ այդպիսի զարդի տիրուհին իր ձեռքերի, մատնահարդարման և ժեստերի գեղեցկությունը լավագույն ձևով ներկայացնելու հնարավորություն է ստանում, հայտնում է kedem.ru-ն:











































