Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Թրամփի «հայկական» շնորհավորանքը սթափեցրեց Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առիթով շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Խոսել այդ շնորհավորանքի քաղաքական կարևորության ու նշանակության մասին՝ թերևս ավելորդ է, առավել ևս աշխարհաքաղաքական ներկայիս ժամանակամիջոցում ու նույն ԱՄՆ նախագահի վերջին որոշումների ֆոնին: Թրամփի շնորհավորանքը թերևս, ի թիվս տարբեր մեսիջների համախումբ լինելու, ազդակ է նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է ըմբռնումով մոտենալ Հայաստանի շահերին իր վերջին որոշման՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու համատեքստում, որը կարող է ռիսկեր պարունակել հայ-իրանական հարաբերության համար:

Ընդհանրապես ավելորդ է խոսել հայ-ամերիկյան հարաբերության կարևորության մասին, և այդ տեսանկյունից ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահի շնորհավորանքը հաջորդում է Ռուսաստան՝ Սոչի կատարած Նիկոլ Փաշինյանի այցին և Պուտինի հետ հանդիպմանը ու վերջին այդ օրերին Ռուսաստանի ուղղությամբ մի շարք ռևերանսներին: Թրամփի շնորհավորանքը հուշում է, որ Նահանգներն այդ ամենը ընդունել է ըմբռնումով, և չկա խանդի որևէ տեսարան, պարզապես սպասում են նաև Հայաստանի նոր կառավարության նույնքան արդյունավետ և պատրաստակամ աշխատանքին հայ-ամերիկյան հարաբերության մասով:

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը ունի թերևս այս օրերին դեպի Ռուսաստան բավականին թեքած կամ ծռած բալանսը որոշակի վերականգնելու անհրաժեշտություն, և Թրամփի շնորհավորական ուղերձն այդ իմաստով «պարտավորեցնող» է: Առավել ևս, որ խոսքը նաև Մինսկի խմբի համանախագահ կարևոր պետության մասին է, որն առանցքային դեր ունի միջազգային ու ռեգիոնալ անվտանգության համակարգում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի ուղերձն այդ իմաստով նաև հատկանշական պատասխան կարող է դիտվել Արցախում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որոնք վերաբերում էին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային մանդատների հստակեցմանն ու Ացախի մանդատի լիարժեքության անհրաժեշտության շեշտադրմանը: Փաստացի, ԱՄՆ նախագահի ուղերձն այդ իմաստով չի պարունակում որևէ անհանգստություն, որ կարող էր հարուցել այդ դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ համանախագահ երեք երկրներից երկուսը դե ֆակտո ի գիտություն են ընդունել և միանգամայն հանգիստ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ի տարբերություն, օրինակ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի, որը դրանք համարել էր վտանգավոր:

Այդ իմաստով առայժմ պարզ չէ Ֆրանսիայի դիրքորոշումը, և Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստացել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհավորական ուղերձը: Բայց Ֆրանսիան արդեն շնորհավորել է վարչապետի մակարդակով և հավաստիացրել, որ այսօր «առավել քան երբևէ Հայաստանի կողքին» է:

Նախօրեին տեղեկություն է տարածվել նաև, որ հունիսին Հայաստան կայցելեն ու նոր ղեկավարության հետ կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահները, որոնք մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի նախագահին: Մամեդյարովը այդ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Բաքուն սպասում է և պատրաստ է ակտիվ բանակցությունների:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի արցախյան հայտարարություններից հետո տաք հետքով Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, թե պատրաստ են լայնածավալ ռազմական գործողությունների, արտաքին գործերի նախարարը սրբագրել է՝ թերևս հասկանալով իրավիճակի նրբությունն ու Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների աշխարհաքաղաքական լայնածավալ նշանակությունն ու արդեն փաստացի ճանաչումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում