Wednesday, 27 01 2021
Wednesday, 27 01 2021
01:00
Նշվել են այն քաղաքները, որտեղ մեկնելու համար զբոսաշրջիկներն ամենաթանկ ավիատոմսերն են գնել
Apple-ը արտասովոր տեսախցիկներով և ծալովի էկրանով iPhone է ստեղծելու
00:30
Վուհանում զոհվածների հարազատները հայտարարել են, որ «կբացահայտեն ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
00:10
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՄԻՊ
23:50
Իռլանդիայում հայտարարել են հայտնի դելֆինի անհետացմանը Պուտինի մասնակցության մասին
Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ. ՇՄ նախարարությունը պարզաբանում է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանին
Զարիֆի այցը հայկական կողմը պիտի դիտարկի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաիմաստավորման համատեքստում
Samsung-ը և Tesla-ն նոր սերնդի ավտոմեքենաների համար «ուղեղներ» կստեղծեն
Էրդողանի «Նոր Թուրքիայի» արմատները . Հայկ Գաբրիելյան
22:45
Իրանը հայտնել է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու պայմանը
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ինչ են քննարկել
Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի հետ
22:20
Մակրոնը նշել է, թե ինչպիսին է տեսնում վաղվա օրվա տնտեսությունը
Մինչ այժմ առեղծված են մնում ՀՕՊ-ի անջատումները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները
ՀՀ ԱԳՆ-ն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին համառոտ տեղեկանք է ներկայացրել
Ալիևը լկտիանում է․ Մոսկվան դեռ տաք է, չի հասկանում իր սխալը
22:00
Երևանը Իրանին զսպվածության կոչ պետք է անի. հարաբերությունները պետք է զարգացնել հավասարը հավասարի սկզբունքով
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել
21:50
ԱՀԿ-ն թարմացրել է կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
Ճգնաժամը խորանում է․ այս մթնոլորտով ընտրությունների գնալը կհանգեցնի արյունահեղության
21:40
Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք
Հասարակությունն այսօր ուզում է խոսել ապագայի մասին, բայց հետը խոսող չկա
ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով
Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Միլոնովի խոսքերի պատճառով
Բաքվի արվարձանում տան պայթյունից մահացածների թիվը հասել է երկուսի
21:00
Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը

«Ռադիոակտիվության» կտրուկ աճ

Վերջին օրերին Հայաստանում կարծես թե առաջնային դիրքեր է մղվում միջուկային ոլորտը կամ գործոնը: Տեղի ունեցան մի քանի հետաքրքրական իրադարձություններ, որոնք վկայելով այդ մասին, նաև նախանշում են այդ ոլորտի համար որոշակի մրցակցություն գերտերությունների մակարդակով:
Խոսքը նախևառաջ վերաբերում է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին: Նախ` օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց նոր ատոմակայանի շինարարության մասին մի համաձայնագիր, որով Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց հատկացնելու պահանջվող մոտ 5 միլիարդ դոլարի 20 տոկոսը: Թվում էր, թե հարցը փակված է, և ինչպես գործող ատոմակայանը, նորն էլ Ռուսաստանը վերցնում է իր ենթակայության տակ, և եթե հարկ լինի գործողն իսկապես անջատել, ապա Հայաստանի, այսպես ասած, միջուկային պոտենցիալը կրկին կլինի Ռուսաստանի ազդեցության գոտում: Սակայն օրերս բավական հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ-Հայաստան միջկառավարական տնտեսական գործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի ֆինանսական օժանդակության ծրագրերի տնօրեն Դենիել Ռոզենբլումը: Նա ասաց, որ ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Հայաստանի նոր ատոմակայանի շինարարության մրցույթներին: Նաև ասաց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ գործակցել է գործող ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում և ցանկանում է շարունակել այդ գործակցությունը նաև ապագայում: Այլ կերպ ասած` ամերիկյան կողմը փաստացի ներկայացրեց Հայաստանի միջուկային պոտենցիալի վրա ազդեցության գործում Ռուսաստանի հետ մրցակից լինելու հայտ:
Հետաքրքրական են, սակայն, այն հարակից իրադարձությունները, որոնց ֆոնին տեղի ունեցավ ամերիկյան այդ «հայտի» ներկայացումը: Խոսքը թե՛ ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման մասին է, թե՛ ընդհանրապես զուտ միջուկային իրադարձությունների: Հանցախմբի և Հայաստանի իշխանական համակարգի հետ կապի կասկածների մասին շատ է գրվել և դեռ կգրվի: Այժմ արժե ուշադրություն դարձնել, այսպես ասած, զուտ միջուկային զարգացումներին: Մի քանի օր առաջ բրիտանական հեղինակավոր մամուլի էջերում հայտնվեց մի տեղեկություն Վրաստանում հարստացված ուրանի 18 գրամ չափաքանակի վաճառքի փորձի մասին: Վաճառքը փորձել էին իրականացնել երկու հայաստանցիներ, որոնք կարծել են, թե առևտուր են անում իսլամական խմբավորման հետ, մինչդեռ դրանք եղել են վրացի ոստիկաններ: Ընդ որում, հետաքրքրական է, որ Վրաստանի իրավապահները գործը բացահայտել են ապրիլին, սակայն այն միջազգային մամուլում հայտնվեց նոյեմբերին: Եվ այդ հրապարակումների համաձայն, որոնք, ի դեպ, Հայաստանից որոշակի հաստատում ստացան, հարստացված ուրանը Վրաստան է տեղափոխվել Հայաստանի տարածքից: Իսկ Հայաստանի միջուկային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանն էլ օրերս հայտարարեց, որ Հայաստանում հարստացված ուրան չկա: Դա էլ նշանակում է, որ այն Հայաստան ներկրվել է, իսկ հետո արտահանվել Վրաստան: Հարց է առաջանում, թե արդյո՞ք հնարավոր է ուրան ներկրել և արտահանել մի որևէ երկիր` առանց այդ երկրի իշխանական համակարգի կամ առնվազն այդ համակարգի առանձին ազդեցիկ ներկայացուցիչների աջակցության: Դա, իհարկե, քննության պարզելիք հարցն է, իսկ հատկանշականը պարզապես արդեն իսկ արձանագրված փաստն է:
Նույն ֆոնի վրա տեղի է ունենում Սյունիքում ուրանի հանքեր հորատող մեքենայի աշխատանքի խափանում, ընդ որում, դեռևս չպարզված հանգամանքներում: Մեքենան կամ ինքնախափանվել է, կամ խափանել են, կամ էլ դրդել են ինքնախափանման: Փաստն այն է, որ ուրանի հանքերի հորատումը կանգ է առել, իսկ այն իրականացնում էին ռուսները: Նրանք էլ կարծես թե առանձնապես ջանք չեն գործադրում աշխատանքը վերսկսելու համար: Մի՞թե Հայաստանի ուրանը դադարել է նրանց հետաքրքրել, թե՞ ազդվել են Սյունիքում տեղի ունեցած բողոքի հանրահավաքից: Դա էլ, թերևս, մի առանձին դիտարկման հետաքրքիր նյութ է: Բանն այն է, որ բողոքի հանրահավաք է սկսվում ոչ թե ուրանի հանքերի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնությունից առաջ կամ հետո, երբ պարզ է, որ ինչ-որ պահից սկսած հորատելու են Սյունիքում, կամ ոչ թե հորատման աշխատանքի մեկնարկից առաջ, այլ հորատող մեքենայի շարքից դուրս գալուց հետո: Ինչո՞ւ է Սյունիքի բնակչությունն այդքան ուշ սկսում ուրանի դեմ բողոքը: Գուցե այն պատճառով, որ նրան ուշ են տալիս այդ թույլտվությունը կամ գաղափարը: Չէ՞ որ մի քիչ զարմանալի կլինի պատկերացնել, որ օրինակ` Լիցկայի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, գրեթե կալվածքի վերածված Սյունիքը առանց նրա իմացության և հավանության վեր կենա ու բողոքի ուրանի շահագործման հայ-ռուսական ծրագրի դեմ: Եվ առավել զարմանալի կլինի, եթե Սյունիքի մարզպետը այդ թույլտվությունը տար առանց համոզված լինելու, որ իշխանությունը չի նախատի իրեն: Իսկ գուցե ռուսներն են հրաժարվում հայկական ուրանից, և որպեսզի այդ հրաժարումը չդառնա սկանդալային հարցադրումների առիթ, թերևս որոշում է կայացվել հասարակական ինչ-որ բողոքի ֆոն ստեղծելու և հենց դրանով պատճառաբանելու հայկական ուրանից ռուսների հրաժարման փաստը: Համենայնդեպս, ուրան հորատող մեքենայի խափանման, ինչպես նաև Սյունիքի բնակչության հանկարծակի բնապահպանական ակտիվության փաստն ինքնին ևս շատ հետաքրքրական է վերջին օրերի կամ շաբաթների «միջուկային» ֆոնի համատեքստում: Եվ այդ առումով առավել հետաքրքրական է դառնում ռուսների որոշակի արգելակման, պասիվացման կամ հետաքրքրության անկման ֆոնին ամերիկյան կողմի ակտիվացումը, թեկուզ առայժմ հրապարակային հայտարարությունների ֆոնին: Այդ ամենը վկայում է, որ Հայաստանի «միջուկային» տիրույթը առաջիկայում կարող է հայտնվել աշխարհաքաղաքական մրցակցության օրակարգում: Համենայնդեպս, երկրում «ռադիոակտիվ» ֆոնը կարծես թե պարունակում է այդպիսի նախանշաններ` դրսևորելով բավական կտրուկ և դինամիկ աճ:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում