Wednesday, 24 04 2024
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից

El Mundo. ՆԱՏՕ-ն՝ հովանավորների (ԱՄՆ) և ձրիակերների (Իսպանիա և այլն) միջև

ՆԱՏՕ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իսպանական El Mundo պարբերականի «ՆԱՏՕ-ն՝ հովանավորների (ԱՄՆ) և ձրիակերների (Իսպանիա և այլն) միջև» հոդվածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը 50-ականներին ասում էր, որ պաշտպանական այս կառույցի նպատակն այն է, որ «ԱՄՆ-ին պահի Եվրոպայում, Գերմանիային՝ վերահսկողության տակ, Ռուսաստանին՝ Եվրոպայից դուրս»: Այդպիսով, նա արտահայտեց Եվրոպայի ցանկությունը՝ ունենալ պաշտպանական հովանոց ԱՄՆ-ի տեսքով՝ հաշվի առնելով Խորհրդային միության էքսպանսիան:

60 տարի անց խորհրդային վտանգը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր վտանգը, վերացել է, Գերմանիան իրեն խաղաղասեր է դրսևորում, իսկ ԱՄՆ-ն վերանայում է տնտեսական առաջատարի իր դերը: Հիմա դաշինքը դաշինք անվանելն էլ դժվար է: Սրա լավագույն օրինակը Լիբիան է: Վաշինգթոնը որոշեց իր վրա վերցնել գլխավոր դերակատարի պարտականությունը, սակայն ռազմական գործողություններից երեք ամիս անց Քադաֆիի դիմադրությունը կոտրել չհաջողվեց, իսկ նրա բանակը դժվար է համեմատել Գերմանիայի բանակի հետ երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Ինչպես իրավացիորեն նշել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, «պատմության ընթացքում ամենահզոր դաշինքն առանց զինամթերքի մնաց ռազմական գործողությունները սկսելուց 12 շաբաթ անց: ԱՄՆ-ն պետք է ապահովի այն ամեն անհրաժեշտով, որպեսզի փակի այս անցքը»:

ՆԱՏՕ-ի թերությունների մասին խոսում է ոչ միայն ԱՄՆ պաշտպանության նախարարը: Ֆրանսիացի գեներալ Սթեֆան Աբրիլը նշում է, որ «եթե իրավիճակը Լիբիայում ձգձգվի, ապա այն կրիտիկական կդառնա»: Բրիտանացի զինվորական Մարկ Սթենհոուփն էլ ասել է, որ անհրաժեշտ է վերանայել նախապատվություններն այն դեպքում, եթե կամպանիան երկարի ավելի, քան 6 ամիս, իսկ ֆրանսիացի գեներալ Ֆարիսյեն էլ ավելացրեց, որ եթե ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակիրը մինչև տարվա վերջ մնա Լիբիայի ափերի մոտ, ապա 2012 թ. «այն բանի պետք չի լինի»:

Այսքանից հետո դժվար է չգալ եզրակացության, որ զինամթերքի, նյութական միջոցների և քաղաքական կամքի պակաս առաջանալուց դեպքում ՆԱՏՕ-ն անփառունակ կավարտի պատերազմը Լիբիայում, իսկ Քադաֆին, տեսնելով խնդիրները և տարաձայնություններն իր թշնամիների դաշտում, սպիտակ դրոշ չի պարզի և չի հրաժարվի իշխանությունից: Այդ ամենը շատ հիմար իրավիճակ կստեղծի, իսկ ՆԱՏՕ-ն էլ կվերածվի միմոսի:

Լիբիայի պատերազմը նաև մեկ կարևոր իրողություն է առաջ բերել՝ ԱՄՆ-ն սկսում է հոգնել այն դերից, որ ստիպված է կենդանի ուժ և գումարներ հատկացնել ՆԱՏՕ-ի օպերացիաների համար: Առաջ ԱՄՆ-ում շատ քչերն էին նման դիրքերից հանդես գալիս: Հիմա այդպիսինները շատ են, նրանց ձայն ավելի հաստատակամ է հնչում: Մի քանի օր առաջ ելույթ ունենալով Եվրոպայում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն ասել էր. «Դաշինքի ներսում կան երկրներ, որոնք պատրաստ են վճարել դրան իրենց մասնակցության համար և իրենց վրա վերցնել պատասխանատվության բեռը, մինչդեռ մյուսները ցանկանում են օգտվել առավելություններից՝ հրաժարվելով վճարել դրա համար՝ ոչ պատասխանատվություն ստանձնելով, ոչ ծախսեր կատարելով»:

Սա ասելով՝ Գեյթսը նկատի ուներ, որ Լիբիայի գործողություններին քչերն իրական մասնակցություն ունեցան: Գեյթսը, որը շուտով լքելու է պաշտոնը, իր արտահայտությունների մեջ չփորձեց զգուշավորություն ցուցաբերել՝ հիշեցնելով այն մասին, որ չնայած պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել խորհրդակցությունների ժամանակ, Դաշինքի անդամ երկրները սկսեցին կրճատել պաշտպանությանն ուղղված գումարները: Իսկ պայմանավորվածություններն այն էին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերը պետք է գերազանցեն տվյալ երկրի ՀՆԱ-ի 2%-ը: Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և Ֆրանսիան հետևում են այդ պայմանավորվածությանը, մյուսները խախտում են այն:

Իսպանական պարբերականը եզրակացնում է, որ այս ամենը գովաբանված պացիֆիզմի վկայությունն է: Դու (ՆԱՏՕ-ի անդամ երկրները) ունես քո շահերը, բայց այդ դեպքում մի զարմացի՛ր, որ քեզ համարում են ձրիակեր, իսկ քո խոսքն առանձնապես բանի տեղ չեն էլ դնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում