Այսօր Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը քննադատել է սեփաակն կառավարության գործելաոճը տարբեր հարցերում: Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի տնտեսության մրցունակության անկումը կապված է Կառավարության վարած քաղաքականության հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Վերջին երկու տարիների ընթացքում որոշումներ են ընդունվել, որոնք մեզ հեռացրել են այն առավելություններից, որոնք ունեինք»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ՌԴ կառավարությունը ցանկանում է իջեցնել հարկերը՝ միաժամանակ բարձր պահելով ծախսերը. «Այսպիսի մոտեցումը չի ավելացնում մրցունակությունը»,- ասել է Կուդրինը:
«Կցանկանայի, որպեսզի կառավարությունը ավելի հետևողական լիներ կանոնների և սկզբունքների մեջ, որոնք մենք հռչակում ենք, և ավելի ազատական լիներ»,- ասել է նախարարը: Սանկտ Պետերբուրգի ֆորումում նախաճաշը նվիրված էր հենց Ռուսաստանի մրցակցության խնդիրներին:
Կուդրինը հավելել է, որ նախարարների մեծ մասն իրենց նախարարությունների բյուջեները կազմելիս ոտնձգություն են կատարում երկրում գործարարութան համար հավասար պայմաններ ստեղծելու հարցում: Նրանք հաճախ լրացուցիչ գումարներ են պահանջում իրենց ոլորտների համար, որոնք անհավասար պայմաններ են ստեղծում մասնավորի համար: