Tuesday, 03 10 2023
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
էլեկտրաէներգիայի անջատման հասցեները հոկտեմբերի 4-ի համար
00:35
Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա
Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ

Այ աբիժնիկ, այ թուխս. Թեժ վիճաբանություն Արևաշատ համայնքում գյուղացիների ու համայնքի ղեկավարի միջև

Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի։ Նրանք բողոքում էին, որ այլևս չեն կարողանում դիմանալ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարին, ով 96 թվականից համայանքի ղեկավար և բացարձակ չի գործում ի շահ համայնքի։

Կառավարության փոփոխությունից հետո համայնքի բնակիչները հիշել էին իրենց համայնքի բոլոր խնդիրները: Գյուղը ջրագիծ չունի, կեղտաջուրը լցվում է  համայնքի խմելու ջրի խողովակները, երեխաները խաղալու տեղ չունեն, քանի որ 7 տարի առաջ գյուղի 50 հեկտար հողը համայնքի ղեկավարը վաճառել է «Արաքս» թռչնաֆաբրիկային։ Գյուղացիները, ովքեր ժամանակին զբաղվում էին անասնապահությամբ, այժմ իրենց անասունները արածեցնելու տեղ չունեն։ Վաճառված հողը ոչ թռչնաֆաբրիկան է մշակում, ոչ էլ թողնում են գյուղացիները մշակեն կամ իրենց անասունները արածեցնեն։ Ցանկապատով փակված է։

«Գյուղը դարձել է  գերեզմանոց, չորս կողմից փակել, վերցրել, վաճառել են։ Գերեզմանները արդեն մտել են գյուղ, ցանկապատերը քանդվել են։ Մանկապարտեզը քանդել են, ոչ մի բան չունենք։ Այլևս հնարավոր չի այսպես ապրել։ Գյուղապետը թուխսի նման նստել է ձվերի վրա, չի ուզում հեռանալ։ Թող գնա, նոր մարդ գա, մենք էլ հասկանանք՝ ինչ անենք»,- բողոքեցին արևաշատցիները։

Գյուղացիների բողոքը լսելու դուրս եկավ համայնքի տարեց ղեկավար Սուսաննա Գևորգյանը։ Սակայն գյուղացիների և համայնքի ղեկավարի միջև զրույցը չստացվեց։ Զրույցը վերաճեց վիճաբանության, անգամ քաշքշուկի ու փոխադարձ վիրավորանքների։ Գյուղապետը հայտարարեց, որ բողոքի ակցիայի դուրս եկածները իր ընտրողները չեն, նրանք բոլոր «աբիժնիկներն են»։ «Աբիժնիկ են անցած ընտրությունից, չեն կարողանում մարսել»,- ասաց համայնքի ղեկավարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում