Tuesday, 16 04 2024
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ

«Սին, ունայն, տուպոգոլովի ու ողորմելի»

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում «սին, ունայն, տուպոգոլովի ու ողորմելի ինտրիգներ» է որակել Բարգավաճ Հայաստանի կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին խոսակցությունները:

Միգուցե ոչ հենց այդպիսի բառապաշարով, բայց համանման ոգով են տարբեր այլ ԲՀԿ-ական գործիչներ արձագանքում կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին խոսակցություններին, հրապարակումներին: Այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալն ու ընդդիմադիր ուժ դառնալը համարում է կամ մեծ մեղք, կամ մեծ հանցանք, կամ էլ մեծ փորձանք: Իրականում սակայն խոսքն ընդամենը քաղաքական գործընթացի սցենարային մի տարբերակի մասին է, որը գուցե թե իսկապես իրական կարող է չլինել, կարող է լինել շատ մտացածին, գուցե նաև կարող է լինել իհարկե քաղաքական հակառակորդների հաշվարկ, ինչ-ինչ տրամադրություններ ձևավորելու և կուսակցության հանդեպ ներսից ու դրսից ինչ որ վերաբերմունք տրանսֆորմացնելու համար:

Սակայն դա միանգամայն բնականոն քաղաքական գործընթաց է, որից պետք չէ «խաչակնքվել» այնպես, ինչպես սատանայից կամ վամպիրների երամից: Ավելին, եթե խնդիրը դիտարկում ենք հենց այդ քաղաքական տրամաբանության մեջ, ապա կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու տարբերակը Բարգավաճ Հայաստանի համար կարծես թե ունի շահեկան երանգներ, համենայն դեպս քննարկելիության իմաստով: Այսինքն, խոսքը մի անհավանական և անհեթեթ մտահղացման մասին չէ, այլ քաղաքական կանխատեսումների և ծրագրավորումների համակարգում տեղ ունենալու միանգամայն օբյեկտիվ հիմքեր ունեցող մի տարբերակի: Դրա հանդեպ ագրեսիվ և կտրուկ հակադարձումները իրականում ամենևին չեն կարող քաղաքական հակափաստարկներ համարվել, այլ ընդամենը կխոսեն քաղաքական պատկերացումների և մտածողության բացակայության մասին:

Միայն այդ դեպքում հնարավոր է, ասենք, որևէ կուսակցության ընդդիմադիր դառնալու մասին խոսակցությունները, հրապարակումները կամ կանխատեսումները ընդունել մոտավորապես այնպես, ինչպես ասենք վիրավորանքը կամ զրպարտությունը: Մի՞թե քաղաքականության մեջ սարսափելի է ընդդիմություն լինելը, կամ մի՞թե ընդդիմություն դառնալը հավասարազոր է պետական դավաճանության: Մյուս կողմից, հասկանալի է նաև, որ Հայաստանի իշխանական համակարգի, այդ թվում՝ ԲՀԿ ֆունկցիոներների մի զգալի, նույնիսկ երևի թե գերակշիռ մեծամասնությունը ձևով քաղաքականության մեջ են, իսկ բովանդակությամբ բոլորովին այլ հարթությունում: Եվ այդ հարթությունից էլ արձագանքում են քաղաքական սցենարների մասին քննարկումներին:

Հենց այդ որակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերին պարբերաբար կագնեցնում է ճգնաժամային կամ փակուղային իրավիճակների, պատային հանգամանքների առաջ, երբ հարկ է լինում այդ պայմաններում կտրուկ շրջադարձեր կատարել, ինչը հասարակության մոտ առաջացնում է տարընկալումներ, մեղմ ասած: Քաղաքականությունից պետք չէ վախենալ, հարգելի քաղաքական ուժեր և գործիչներ, պետք չէ վախենալ քաղաքական «ամենաանդուր» սցենարներից անգամ: Սարսափելին հակառակն է, երբ քաղաքականության մեջ ես, բայց քաղաքական չես: Դա է խնդիրներ առաջացնում, ոչ թե քաղաքական սցենարները կամ կանխատեսումները, եթե անգամ դրանք խիստ անցանկալի հեռանկարներ են պարունակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում