Ուզբեկստանի առաջնորդ Շավքաթ Միրզիյոևի Վաշինգտոն այցի ժամանակ երկիրը ծրագրում է 4 մլրդ դոլարի համաձայնագիր ստորագրել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ամերիկա-ուզբեկական առևտրային պալատի նախագահ Քերոլին Լեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մայիսի 15-ին նախատեսվում է առևտրի, կոմերցիայի և ներդրումների ոլորտում 4 մլրդ դոլարի համաձայնագիր ստորագրել»,-ասել է Լեմը։
Նրա կարծիքով՝ երկկողմանի տնտեսական համագործակցության համար առավել հեռանկարային են նավթագազային ոլորտը և գունավոր մետաղագործությունը։
«Մենք Ուզբեկստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար բավականին շփման կետեր են տեսնում»,-նշել է նա։