«Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով է ստանալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը 2012/13 թվականների մրցաշրջանի արդյունքներով:
Ռոնալդոյի կարծիքով` կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին ավելի շատ շանսեր ունի` մրցանակին արժանանալու համար:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարի հաղթող կրկին Լիոնել Մեսսին կդառնա: Լեոն արդեն 5 տարի մասնակցել է տարբեր խաղերի` խաղադաշտում ունենալով մեծ դերակատարություն»,- ասել է Ռոնալդոն: Այժմ նա փոքր-ինչ կհանգստանա և կվերականգնի ուժերը»,- ասել է Ռոնալդոն:









































