Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Հայաստանը պետք է օգտագործի պահը. հայ-իրանական հարաբերություններում նոր հեռանկարներ են բացվում

Իրանի շուրջ վերջին զարգացումներն ունեն գլոբալ և տարածաշրջանային նշանակություն։ Դրանք շոշափում են տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի և այդ երկրներում համաշխարհային դերակատարների շահերն ու հետաքրքրությւոնները։ Դեռ վաղ է կոնկրետ գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետևանքը թե՛ հայ-իրանական մասով, թե՛ Կովկասում Իրանի դերակատարման, սակայն ռիսկերը բավականին ակնառու են, և այստեղ ակնհայտ է նաև, որ Հայաստանի նոր կառավարությունը պետք է գործի այդ ռիսկերի պայմաններում և ստիպված է լինելու արձագանքել դրանց: «Առաջին Լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Աննա Գևորգյանը, ում հետ քննարկել ենք Իրանի շուրջ շարունակվող զարգացումները և Հայաստանի հնարավոր դիրքավորումն ու նոր քաղաքականությունը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը միջազգային հարաբերությունների տեսանկյունից տանելու է մի անկանխատեսելի , պայթյունավտանգ և ծուղակային իրավիճակի ոչ միայն տարածաշրջանի, եվրոպական երկրների, այլ նաև Միացյալ Նահանգների համար:

Անդրադառնալով Իսրայելի դերակատարմանը՝ Գևորգյանը նշեց, որ վերջինս այս ողջ պատմության մեջ ամենևին էլ երկրորդական դեր չունի, ուստի պատահական չէ, որ հենց այդ օրերին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայացրեց փաստեր՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, որոնք իբրև թե վրիպել են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աչքից: «Այս բոլորն իհարե շատ վտանգավոր է Իրան-Իսրայել հարաբերությունների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Սիրիայի տարածքում ռազմաբազաների փոխադարձ հրթիռակոծումը կամ պետք է բանակցային միջոցով կարգավորվի կամ եթե այսպես շարունակվի, ապա Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետությունները նշանակում է պետք է ներքաշվեն այս պատերազմի մեջ:

Խոսելով ստեղծված իրավիճակում հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման մասին՝ Գևորգյանը նշեց, որ նոր ձևավորվող կառավարությունը դժվար իրավիճակում է կանգնելու: Նրա խոսքով՝ շատ մեծ հույսեր կան, որ նոր կառավարությունը փորձելու է ի կատար ածել ավելի ազատական տնտեսություն: «Այս բոլորը չի կարող չանդրադառնալ նաև հարևանների հետ հարաբերությունների վրա: Եվ նման պայմաններում մի փոքր անպատեհ ստացվեց ունենալ ավելի դժվար կացության մեջ հայտնված Իրանի Իսլամական Հանրապետություն»:

Միևնույն ժամանակ մեր զրուցակից հիշեցրեց, որ այն տարիներին, երբ Իրանը գտնվել է ծանրագույն պատժամիջոցների ներքո, Հայաստանի հետ հարաբերություններում հնարավոր է եղել գտնել այնպիսի ճանապարհներ, որոնք հնարավորություն են տվել խուսափելով պատժամիջոցներից, ունենալ տնտեսական երկկողմ հարաբերություններ:

«Պետք է ասել, որ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ նահանգները բոլոր այդ ճգնաժամային իրավիճակներում ամեն դեպքում ունեն այն ըմբռնումը, որ չեն կարող Հայաստանին պարտադրել ունենալ այլ դիրքորոշում հարևանների նկատմամբ՝ ունենալով ընդամենը 2 ելք դեպի արտաքին աշխարհ: Այս պայմաններում շատ կարևոր է, որպեսզի օր առաջ առաջարկներով դիմենք մեր հարավային հարևանին՝ տալով քայլերի ճանապարհային քարտեզ…

Իրանն ի դեմս Հայաստանի՝ ունենալով վստահելի գործընկեր, ունենալով գործընկեր, որն ունի լեգիտիմ կառավարություն, հասրակության վստահություն և դրա վրա կառուցված կառավարության ծրագրեր, որոնք չեն լինի հատվածային, չեն լինի այս կամ այն կլանի շահերից բխած, չեն լինի այս կամ կլանի ցանկությունը որևէ մի երկկողմանի տնտեսական ծրագրից ունենալ սեփական շահերը, այլ կմտածեն պետական շահերի և երկկողմանի շահերի մասին, չի կարող չանդրադառնալ երկու երկրների հարաբերությոնների վրա և չի կարող մի նոր պատուհան չբացել՝ ավելի լայն գործակցության համար»,-շեշտեց Գևորգյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է օգտագործի պահը և բարձրաձայնի երկաթուղու անհրաժեշտության հարցը, փորձի ներդրումներ գտնել նաև հայկական կողմից, քանի որ ունենալով վստահության նման մակարդակ, Հայաստանի կառավարության համար շատ ավելի հեշտ կլինի լուծել ներդրումների խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում