Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

Սերժ Սարգսյանը չհանձնեց Ղարաբաղը. իսկ ինչպե՞ս կգործի Նիկոլ Փաշինյանը

Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: Նա այսուհետ լինելու է հայկական կողմի գլխավոր բանակցողը Ադրբեջանի հետ, եթե, իհարկե, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ վերսկսվեն:

Փաշինյանի լեգիտիմության մեծ պաշարը

Արցախում հանդես եկած ասուլիսով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ հստակ դարձան: Ի տարբերություն նախորդ կառավարությունների և ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանը վայելում է աննախադեպ հանրային աջակցություն և ունի լեգիտիմության հսկայական պաշար՝ որպիսին ունեցել է թերևս միայն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահության առաջին շրջանում: Եվ հետևաբար այդ լեգիտիմությունը թույլ կտա Նիկոլ Փաշինյանին ավելի ուժեղ և վստահ դիրքերից հանդես գալու ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործող բանակցային գործընթացում և ավելի համարձակ խոսելու փոխզիջումների մասին:

Այս իրավիճակում փոխզիջումների մասին խոսելը տարօրինակ է

Մեր նախորդ հոդվածում գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում կոշտ քննադատության է ենթարկել Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը հիմնախնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու մասին՝ այդպիսով ցույց տալով իր արմատական դիրքորոշումը այս հարցում: Եվ Ազգային ժողովի մայիսի 1-ի նիստի ընթացքում, և Արցախում տեղի ունեցած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր այս կարծիքը՝ հայտարարելով, որ մի փոքր տարօրինակ է խոսել փոխզիջումների մասին այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը:

«Ի վերջո, մենք բոլորս պետք է հստակ արձանագրենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը, ի դեմս Իլհամ Ալիևի, որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր մտադրության մասին, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում: Դրանք բանակցություններ են բանակցությունների և ոչ թե կարգավորման համար, որովհետև քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող: Սա աքսիոմա է: Եվ ես կարծում եմ, որ այդ բանակցությունները իրական իմաստ կստանան միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ ինքը պարտավորվում է հարգել և ճանաչել միջազգային իրավունքի նորմերը և պատրաստ է խնդրի կարգավորմանը այդ նորմերի շրջանակներում: Եվ ես ակնկալում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հրատապ կերպով կօգտագործեն իրենց ազդեցությունը և հեղինակությունը՝ Ադրբեջանին հետ պահելու ռազմաշունչ հռետորաբանությունը կիրառելուց», – պատասխանելով պատգամավոր Տ. Ուրիխանյանի հարցին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլին բանակցելու մանդատ չեն տվել

Փորձագետները, սակայն, տարբեր կերպ են մոտենում հարցին: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ բանակցելու ղարաբաղյան հարցի շուրջ, քանի որ ժամանակավոր կառավարության ղեկավար է, որը պետք է լուծի շատ կոնկրետ խնդիրներ՝ կապված ներքին իրավիճակի հետ:

«Նիկոլ Փաշինյանը եկել է պարզ, հստակ ծրագրով: Նա վարչապետ է, ժողովրդի ժամանակավոր ներկայացուցիչն է: Դա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է հասկանալ: Եվ նա ասել է, թե ինչի համար է եկել: Եկել է օրենսդրությունում փոփոխություններ անելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար: Նիկոլ Փաշինյանն ինձ հետաքրքիր է միայն այս հարցով: Մնացածը՝ ԵԱՏՄ, Լեռնային Ղարաբաղի հարց և այլն, ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ո՞վ է նրանից նման բան պահանջում: Պարզ, հստակ ասել են՝ ընտրություններ ես կազմակերպում: Ինքդ էլ կմասնակցես ընտրություններին քո կուսակցության հետ: Այդ ժամանակ արդեն կուսակցական ծրագրում թող գրեն՝ ինչպես են լուծելու այս կամ այն հարցը: Այս խառնաշփոթը շատ վտանգավոր է: Կարծես, Նիկոլին ազատես իր պարտավորություններից, որ վերցրել է ազգի առաջ: Նա չի գնացել այնտեղ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցելու: Ոչ ոք նրան այդպիսի մանդատ չի տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մանվել Սարգսյանը:

Տակտիկական և ստրատեգիական փոփոխություններ

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ելույթներում ավելի կոշտ դիրքորոշում է արտահայտել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, քան Սերժ Սարգսյանը, թեև Սերժ Սարգսյանն էլ իրականում որևէ զիջման չի գնացել այս հարցում:

«Սերժ Սարգսյանը չհանձնեց Ղարաբաղը: Նա վարում էր բանակցություններ, անում էր ինչ-որ հայտարարություններ, բայց Հայաստանում լիակատար կոնսենսուս կար Ղարաբաղի հարցի շուրջ: Եվ չկան որևէ հիմքեր մեղադրելու Սերժ Սարգսյանին, որ նա դավաճանել է ազգային սկզբունքները: Նրան փոխարինեց Փաշինյանը, որը ճիշտ նույն կերպ կարտացոլի ազգային կոնսենսուսը Ղարաբաղի հարցի շուրջ, բայց նա կարող է փոխել տակտիկական, ստրատեգիական մոտեցումները հակամարտության կարգավորմանը»,- մեկնաբանեց Ստանիսլավ Տարասովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը սկզբում ուրախանում էր, որ հեռացնում են այսպես ասած՝ բռնակալ Սերժ Սարգսյանին, բայց այն բանից հետո, երբ Փաշինյանը ելույթ ունեցավ խորհրդարանում և հնչեցրեց իր մոտեցումները ղարաբաղյան հարցում, ադրբեջանցիները սկսեցին հասկանալ, որ Փաշինյանը կարող է ավելի արմատական դիրք գրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քան Սերժ Սարգսյանը:

«Հիշում եք, որ Սերժ Սարգսյանի օրոք ակտիվորեն քննարկում էին, թե քանի շրջան ենք տալիս, քանիսը չենք տալիս, ինչ կարգավիճակ կունենա Ղարաբաղը: Բաքուն չունի երաշխիքներ, որ նոր կառավարությունը կվերադառնա տարածքների փոխանակման թեմային: Եվ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում իշխանության կարող են գալ ուժեր, որոնք ունեն ղարաբաղյան կարգավորման բոլորովին այլ սցենար: Եվ եթե Սերժ Սարգսյանը, որը տարիներ շարունակ բանակցություններ է վարել, գիտի բոլոր նրբությունները, գիտի Ալիևին, նրանք ունեին կոնկրետ բանավոր պայմանավորվածություններ, ապա այժմ նման պայմանավորվածությունների հասնելու համար հարկավոր է շատ երկար, պատմական շրջան, հետո՝ պետք է կայուն կառավարություն, որովհետև, ենթադրենք Փաշինյանը դառնում է վարչապետ: Նա պետք է նշանակի ընտրություններ: Ե՞րբ կլինեն այդ ընտրությունները: Եթե մեկ շաբաթից լինեն՝ մի բան է, եթե երկու շաբաթից, ապա այլ բան է, բայց եթե ընտրությունները նշանակվեն տարվա վերջին՝ դա արդեն ուրիշ է: Անցումային այս կառավարությունը կայուն չի լինելու, մինչև որ վերջնականապես չլեգիտիմացվի: Եվ այս իրավիճակում արդյունավետ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ չեն կարող լինել: Հետո, եթե ձևավորվի նոր կառավարություն, ապա ինչպե՞ս նա իրեն կդրսևորի այս իրավիճակում: Դա մեծ հարց է: Ենթադրում եմ, որ Ադրբեջանն այս իրավիճակում կսպասի, սակայն թե որքան երկար կսպասի, դժվար է ասել: Չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է անել ոչ ստանդարտ քայլեր, որովհետև այժմ ակնհայտ է, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շատ կոպիտ սխալ թույլ տվեցին, երբ դուրս թողեցին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից: Պատկերացրեք, որ Ադրբեջանը կարող է փորձել բանակցել Ղարաբաղի հետ, իսկ դա արդեն այլ ձևաչափ է, որովհետև Մինսկի խումբը կարող է չաշխատել, և այդ դեպքում Բաքուն կարող է շփման գնալ Ստեփանակերտի հետ: Եվ այդ դեպքում Ստեփանակերտը կթելադրի կարգավորման իր պայմանները: Լեռնային Ղարաբաղը ձևավորվել է որպես պետություն, և չեմ կարծում, որ նրանք առևտուր կանեն իրենց ինքնիշխանության շուրջ: Այսպիսով, ոչ ստանդարտ իրավիճակ է, կանխատեսումներ անելը շատ դժվար է, բայց մոտակա օրերը ճակատագրական են լինելու Հայաստանի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում