Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Պետք է լուծումներ գտնել ոչ ընտրություններով տրամաբանության մեջ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը
– Կառավարության վերջին նիստերից մեկում Տիգրան Սարգսյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մատնանշվեցին կոնկրետ ոլորտներ: Դրանից հետո աշխատանքից ազատվեցին երկու փոխնախարարներ: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում Տիգրան Սարգսյանի հայտարարությունները, որքանո՞վ էին դրանք անկեղծ:
– Տարիների ընթացքում, երբ իշխանությունները, նույնիսկ Սերժ Սարգսյանը խոսել են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, դա զավեշտալի է հնչել, քանի որ ամենամեծ, ամենաշատ կոռումպացվածները եղել են իրենք: Ուստի այդ ամբողջն իրականության հետ կապ չունի և ժողովրդին հերթական անգամ խաբելու փորձեր են… իրենց խելքով, անշուշտ, քանի որ ժողովուրդը վաղուց իր կարծիքը ձևավորել է այս ռեժիմի մասին: Այնպես որ, սրանք ընդամենը խոսքեր էին, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ: Նրանք չեն կարող մեր ժողովրդի աչքերի մեջ նայել ու անկեղծ խոսք ասել, քանի որ իրենք են այս ժողովրդին կեղեքողները:
– Տիգրան Սարգսյանի ելույթին հաջորդեցին կադրային փոփոխություններ: Իրենք այսպես ցույց են տալիս, թե գործ են անում: Որքանո՞վ ժողովրդին կհամոզեն իրենց քայլերում:
– Այդ կադրային փոփոխությունները որևէ կապ չունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Այդ քայլերը միտված էին Սերժ Սարգսյանի թայֆայի ամրապնդմանը, մանավանդ` ընտրությունների նախաշեմին: Քանի որ բոլորս տեղյակ ենք` ՀՀԿ-ն պատրաստվում է եկող ԱԺ ընտրություններում իր համար մեծամասնություն նկարել, ուստի այդ կադրային փոփոխությունները այդ նպատակին էին ծառայում:
– Տեսակետ կար, որ սա նաև ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետևանք է: Որքանո՞վ եք հավանական համարում, և ընդհանրապես, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը որքանո՞վ է լուրջ:
– Ես կարծում եմ` ներկոալիցիոն գզվռտոցներ կան, այո: Սակայն թե հետո ինչ են լինելու այդ գզվռտոցները, որևէ առնչություն չունի ժողովրդի հետ:
– Որքանո՞վ ՀՀԿ-ին կհաջողվի իր համար մեծամասնություն նկարել առաջիկա ընտրություններում:
– Դա «քաղաքական որոշում է», իշխանությունների համակարգը, որ ձևավորվել է այս 15 տարիների ընթացքում, զարգացրել է իմիտացիոն ընտրություններ կատարելու արվեստը: Եվ հիմա նրանք այնպես են կատարելագործել համակարգը, որ հնարավորինս հեշտացրել են իրենց ցանկացած թիվը նկարելու հնարավորությունը: Իրենք իրենց խաղի կանոններով խաղալու դեպքում հնարավորություն ունեն ցանկացած թիվ նկարելու:
– Իսկ հասարակությունն ու ընդդիմությունը թույլ կտա՞ն, արդյոք, դա:
– Մեր հասարակությունն, ըստ էության, որևէ կապ չունի ընտրություններ հասկացության հետ: ՀՀ-ում իշխանափոխությունները տեղի են ունեցել մինչև ընտրությունները, իսկ ընտրություններով պարզապես փորձել են իմիտացիա ստեղծել ու լեգիտիմացնել զավթած իշխանությունը: Այնպես որ, քանի դեռ իշխում է այս համակարգը, առնվազն միամտություն կլինի ընտրությունների միջոցով իշխանափոխություն ակնկալել: Պետք է դուրս գալ այդ ճահիճից ու` ոչ ընտրություններով, պետք է տրամաբանության շրջանակներում լուծումներ գտնել:
– Ի՞նչ նկատի ունեք ասելով` «ոչ ընտրական ճանապարհով», և ընդհանրապես, ի՞նչ պետք է անել իշխանափոխության համար, քանի որ եթե ասում եք` իշխանությունները կատարելագործված ընտրակեղծիքների միջոցով անընդհատ կարող են վերարտադրվել, ապա ինչպե՞ս պետք է դրա դեմն առնել:
– Այն, ինչի մասին խոսում էինք, չի նշանակում, որ այս իշխանությունները շատ ուժեղ են ու հզոր: Ամենևին էլ այդպես չէ: Ե՛վ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը եղել է ու կա թույլ: Խնդիրը եղել է ընդդիմադիր դաշտում, որը ճիշտ մարտավարություն չի եղել` այս ռեժիմը, համակարգը փշրելու համար: Այնպես որ, խնդիրն ընդդիմադիր դաշտում է, և այս շրջանակում է, որ պետք է լուծում գտնել: Մեր առաջարկն է` քանի որ լուծումներն ընտրությունների միջոցով չեն գտնվում, ուրեմն առաջին հերթին պետք է ընտրել այնպիսի ճիշտ մարտավարություն, որը կմոբիլիզացնի ժողովրդին ու ծնկի կբերի համակարգը: Եվ միայն դրանից հետո կարելի կլինի խոսել ընտրությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում