Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Թրամփի ոչ միանշանակ որոշումը. ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու, ինչպես նաև Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները նոր թափով վերականգնելու մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է որակել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: «Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր»,- ասել է Թրամփը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ի պատասխան նշել է՝ ԱՄՆ-ն ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը: Ռուսաստանը և Եվրոպական մի շարք երկրներ քննադատել են Թրամփի այդ որոշումը:

Հավելենք, որ Սպիտակ տունը տարածված հաղորդագրության մեջ տեղեկացնում է. «Այն երկրները, որոնք չեն հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո «լրջագույն հետևանքների» առաջ կկանգնեն։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այդ երկրներին նաև ժամանակ կտրամադրվի, որպեսզի չեղարկվեն Իրանի մասնակցությամբ բոլոր նախագծերը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ինչպես և ինքը կանխատեսել էր, շուրջ երեք ամիս առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից. «Վերջին 1․5-2 ամսվա ընթացքում ես գտնվում եմ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, և այստեղ միանշանակ չի ընդունվել նախագահ Թրամփի այդ որոշումը, այն լուրջ քննադատության է արժանացել թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների շրջանակներում։ Նախկին նախագահ Բարաք Օբաման, որն այս փաստաթղթի հիմնական բանակցողն էր և որի ադմինիստրացիայի կողմից այն ստորագրվեց, պաշտոնաթող լինելուց հետո քաղաքական որևէ հայտարարությունից զերծ էր մնում, բայց երեկ արդեն հայտարարություն է տարածել, թե ինչու էր պետք մնալ այդ համաձայնագրում և նշում է այն հիմնավորումները, որով առաջնորդվելով իր ադմինիստրացիան այդ համաձայնագիրը ստորագրել է»։

Սուրեն Սարգսյանը շարունակում է. «Համաձայնագրից դուրս գալ նշանակում է նաև լրացուցիչ սանկցիաներ Իրանի նկատմամբ, նշանակում է, որ Իրանն այլևս որևէ պարտավորություն չունի միջուկային ծրագրի զարգացման տեսանկյունից, և սա, բնականաբար, լրացուցիչ լարվածություն է բերելու տարածաշրջանում։ Պետք է հասկանանք, թե ինչ տեսակ խստացումներ են լինելու Իրանի նկատմամբ, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմենք, թե այն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի տնտեսության վրա անդրադարձ, այնուամենայնիվ, կլինի. «Իրանը մեր երկու պատուհաններից մեկն է դեպի աշխարհ, և երբ որ Իրանում տնտեսական ու քաղաքական խնդիրներ են առաջանում, դա իր ազդեցությունը Հայաստանի վրա ունենում է։ Պետք է հաշվի առնենք, որ Իրանը ակտիվ բանակցում ու աշխատում է ԵԱՏՄ-ի հետ՝ գիտեք, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափար կա, և այս առումով բնական է, որ բարդություններ առաջանալու են»։

Ըստ նրա՝ խնդիրներ կարող են առաջանալ նաև Մերձավոր Արևելքում. «Սա լրացուցիչ բարդություններ է բերելու, մասնավորապես գիտեք Իսրայելի վարչապետի հայտարարություններն այս քայլից հետո. նա գտնվում է Մոսկվայում ու հանդիպումներ է ունենում, Ռուսաստանի նորընտիր նախագահն արդեն իսկ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և նաև քննարկել է Միացյալ Նահանգների՝այս համաձայնագրից դուրս գալու հետևանքները»,- ասաց Սուրեն Սարգսյանը

Թե ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը, հարցին ի պատասխանը, Սարգսյանը նշեց. «Հայաստանը և՛ Իրանի, և՛ Միացյալ Նահանգների հետ ունի բարեկամական հարաբերություններ, և երկու կողմն էլ ըմբռնումով են մոտենում Հայաստանի դիրքորոշմանը։ Հասկանում են, որ մի պետությունն իր հարևանն է, մյուսը՝ իր բարեկամ պետությունը, պետք է խոր հարաբերություններ ունենա երկուսի հետ էլ ու ձգտի դրանք զարգացնել։ Այս առումով Հայաստանի դիրքորոշումը պետք է նույնը լինի՝ խորացնել երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և նաև խորացնել երկկողմ հարաբերությունները Իրանի հետ»։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մինչդեռ, կարծիք հայտնեց, որ Հայաստանի վրա այս որոշումը կտրուկ ազդեցություն չի ունենա։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ համաձայնագիրը հաստատած մյուս պետություններն այն չեն չեղարկում. «Այդ սահմանափակումները վերացնելուց հետո մեր տնտեսական հարաբերությունների վրա ազդեցություն չի եղել, հակառակը՝ այդ փոխհարաբերությունները նվազել են։ Հիմա էլ, չեմ կարծում՝ շոշափելի ազդեցություն լինի։ Նկատի ունեցեք նաև, որ մյուս պետություններն այն չեն չեղարկել»։

Բեգիջանյանն ընդգծում է. «ԱՄՆ-ում ևս շատերը դեմ են այս որոշմանը, ամեն ինչ միանշանակ չէ։ Կրկնում եմ, երբ այդ պատժամիջոցները վերացվեցին, Հայաստանի առևտրատնտեսական ծավալը կրճատվեց, հիմա պարզապես վերադառնում ենք նախկին վիճակին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում