Կալիֆորնիան օրենսդրական մակարդակով բոլոր տան տանիքներին արևային մարտկոցների տեղադրում է պարտադրում՝ ջերմոցային գազերի կրճատման համար: Նահանգի՝ էներգետիկայի հարցերով հանձնաժողովը մայիսի 9-ին միաձայն կողմ է քվեարկել այս նախաձեռնությանը,- հաղորդում է Fox News-ը:
Բոլոր նոր տներում և առանձնատներում, որ կառուցված են լինելու 2020 թվականից հետո, անհրաժեշտ է լինելու արևային մարտկոցներ տեղադրել: Մեկ ընտանիքի համար տան կառուցման ծախսը կաճի մոտ 10 հազար դոլարով: Սակայն հետագայում արևային մարտկոցները կօգնեն ընտանիքներին կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը:
Նոր միջոցը թույլ կտա կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 700000 տոննայով՝ երեք տարվա ընթացքում: Էներգետիկայի հանձնաժողովը հայտարարում է, որ դա հավասարազոր է նրան, եթե ճանապարհներից 115000 ավտոմեքենա դուրս հանվի: