Ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ Կիպրոսի երկու կողմերի՝ հույն և թուրք քաղաքական դեմքերը համաձայնել են ժամ առաջ դիմել անհրաժեշտ քայլերի՝ փրկելու համար Կիպրոսի պատմական մշակութային ժառանգությունները:
Կղզու երկու բաժինների ներկայացուցիչները և Կիպրոսում Սլովակիայի դեսպան Օքսանա Տոմովայի գլխավորած պատվիրակությունը այցելել են թուրքական գրավյալ Միրթվի շրջանում գտնվող օրթոդոքս Ս. Պանտելեյմոն և Պենտատաքտիլոս շրջանի Սուրբ Մակար եկեղեցիները:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (PNUD) մի ներկայացուցիչ հայտարարել է, որ շուրջ 2 միլիոն եվրո է հատկացված է Ս. Պանտելեյմոն եկեղեցու վերանորոգման համար, և որ աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2014-ի երկրորդ կեսին:
Քաղաքական այրերն ասել են, որ արագորեն պետք է ապահովել նաև անհրաժեշտ գումարը՝ Կիպրոսից կամ արտասահմանից, անհապաղ ձեռնարկելու համար Ս. Մակար եկեղեցու վերանորոգումը ևս, որը անտարբերության, անխնամության պատճառով լրջորեն քայքայվել է: