Արցախի միջազգային ճանաչումը կարող է դառնալ Հայաստանի ու Արցախի վերամիավորման ճանապարհներից մեկը, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ Արցախի Հանրապետությունը կլինի միջազգայնորեն ճանաչված պետություն, ապա Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունն իրենց ժողովուրդների արտահայտած կամքով կարտահայտեն իրենց դիրքորոշումը հետագա ճակատագրի վերաբերյալ», – նշեց Փաշինյանը: