Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը նույնպես կմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնի է դարձել այսօր, երբ Փերինչեքին, ի վերջո, հաջողվել է ստանալ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար պահանջվող 100.000 ստորագրությունը։, գրում է Birgun պարբերականը։
Փերինչեքը միայն այսօր՝ ընտրական հանձնաժողով դիմումներ ներկայացնելու վերջին օրն է կարողացել ավարտին հասցնել ստորագրությունների հավաքման գործընթացը։
Նշենք, որ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին Փերինչեքը հայտնել էր դեռ անցյալ տարի։