Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ես պարոն Փաշինյանին սարսափելի մեծ օգնություն եմ ցուցաբերում, եթե ասում եմ՝ մի քանի միլիարդ հետ ենք բերելու բյուջե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

 – Պարոն Գրիգորյան, Դուք Հայաստանի մի շարք անհատների բանկային հաշիվներն արևմտյան երկրների և օֆշորների բանկերում սառեցնելու հետ կապված գործընթաց եք սկսել։ Կարծես ուշադրությունը հիմնականում բևեռված է Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների վրա, ի՞նչ մեխանիզմներ կան՝ կմանրամասնե՞ք։

Այո, մենք արդեն իսկ հայտարարություն ենք արել և առաջիկայում էլ ավելի մանրամասն կներկայացնենք մեր անելիքը։ Միջազգային պրակտիկայում արդեն իսկ կա նախադեպ՝ դատական պրոցեսները տվյալ երկրում ավարտելուց հետո գործարարը ստացել է  չափազանց անարդարացի բացասական արդյունք և բողոքարկել է  միջազգային դատարանում ու կարողացել է շատ հսկայական գումար՝ մեկ միլիարդի չափ հետ ստանալ։ Այնուհետև անձը, ում դեմ  բողոքարկել էր, հայտնվել է միջազգային մարմինների ուշադրության կենտրոնում, ու նրա գումարները սառեցվել են 22 միլիարդի չափով։ Խոսքը Նուրսուլթան Նազարբաևի մասին է։ Մենք կապեր ունենք  այն միջազգային մարմինների հետ, որոնք մասնակցել են վերոհիշյալ գործընթացներին, և մեզ առաջարկել են համանման ճանապարհով գործեր կազմել ոչ միայն Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների նկատմամբ, այլ նաև ցանկացած մարդու, որի շուրջը պտտվում են  խոսակցություններ, որ նրանք երկրից արտահանել են միլիարդավոր դոլարներ։

– Այսինքն՝ բացի Սերժ Սարգսյանից, այլ գործիչներ և՞ս Ձեր ուշադրության կենտրոնում են։

Անկասկած։ Մեր այս հայտարարությանն ի պատասխան այնպիսի քանակությամբ արձագանքներ ենք ստացել, որ դրանք հիմնականում բաղկացած են կա՛մ բացարձակ հսկայական ոգևորություն արտահայտող մտքերից, կա՛մ նաև առաջարկություններից, որ բացի Սերժ Սարգսյանից՝ հաշվի  առեք նաև սա և սա… Կդիմենք բոլոր այն իրավաբաններին, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այս գործընթացին, Երևանում և Եվրոպայում կստեղծենք երկու կենտրոն՝ հայաստանցի և արտերկրի լավագույն իրավաբաններից բաղկացած, բոլոր գործարարներից, խաբված մարդկանցից դիմումներ կհավաքենք, կտեսնենք՝ որն է  հնարավոր ներկայացնել միջազգային ատյաններ, կկազմենք մի փաթեթ բոլոր դիմումների հիման վրա, այսինքն՝ այն դիմումների, որոնք իրավաբանները կհամարեն պատրաստի գործ միջազգային ատյաններ ներկայացնելու համար։ Մենք դա կանենք չափազանց արագ, էքստրեմալ պայմաններում, կներկայացնենք հաստատման և զուգահեռ կաշխատենք այն մարմինների հետ, որոնք կարող են սառեցնել այն պաշտոնյաների հաշիվները՝ այսօրվա և վաղ անցյալի, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրենց գործունեությանը։ Խոսքը ոչ  թե միլիոնների, այլ միլիարդների մասին է։ Մենք լիահույս ենք, որ կարողանալու ենք մեր պետական բյուջեի մի մասը վերականգնել այս ճանապարհով։ Էլ չեմ ասում՝ եթե կարողանանք բյուջե մեծ գումարներ բերել, ապա չափազանց մեծ է ներդրողներին  գրավելու հնարավորությունը։ Այս ծրագիրը ես համարում եմ Հայաստանի տնտեսության փրկության ծրագիրը, և կարծում եմ՝ այս ճանապարհով կարելի է թռիչքաձև վեր բարձրացնել մեր տնտեսությունը՝ հատկապես արդյունաբերության զարգացման  իմաստով, ինչի մասին  մենք անընդհատ խոսում ենք։

– Սա միայն վերաբերում է Սերժ Սարգսյանին ու իր իշխանության ժամանակ հարստացածների՞ն, թե՞ նաև նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

– Ես հիմա անուններ չեմ ուզում տալ, մենք անուններ ստանում ենք ժողովրդից։ Նորից ասեմ՝ կաշխատեն իրավաբանները. որ մարդու վրա մատը դնեն, ասեն՝ նա դրսում ունի մեծ ծավալի գումարներ, և պետք է պարզել, մենք պատրաստ ենք պարզել։ Ցանկացած մարդու, որովհետև մեզ համար չկա բարեկամ-ընկեր-խնամի  հասկացություն։ Մեզ համար կա մի հասկացություն՝ հայ ժողովուրդ ու Հայաստանի Հանրապետություն, վե՛րջ։ Եթե այս մոտեցմամբ աշխատեն բոլորը՝ սկսած ապագա վարչապետից, մենք կարող ենք ասել, որ կունենանք պայծառ ու լուսավոր ապագայով երկիր։

– Պարոն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ Ձեր այս ասածը  կարող է ընկալվել  մի փոքր  հակասական Նիկոլ Փաշինյանի  մոտեցմանը, որ վենդետաներ  չեն լինելու։

Բայց չէ՞ որ սա վենդետա չէ, ես ամբողջությամբ համամիտ եմ պարոն Փաշինյանի հետ և հարգում եմ իր այդ հայտարարությունը։ Վենդետաներ չպետք է լինեն, վենդետա նշանակում է վրեժխնդրություն, բայց դուք իմ ասածի մեջ վրեժխնդրության տարր տեսա՞ք, ես ասում եմ՝ արդարության վերականգնում, ի՞նչ կապ ունի դա վրեժխնդրության հետ։ Վրեժխնդրությունն այն է, որ ինչ-որ մեկն ինձ վատ բան է արել, հիմա ես ունեմ իշխանություն, և ես նրան ցույց կտամ. ասենք՝ պարոն Փաշինյանին այնքան մարդիկ են հայհոյել, վիրավորել՝ եթե նրանց հետևից ընկնի, դա կլինի վենդետա, բայց նա հստակ հայտարարեց՝ ոչ մի վենդետա։ Փաշինյանը  չասաց, որ արդարադատությունը չի վերականգնվի, կարծում եմ՝  նա իր ամբողջ թիմով կմիանա այս գործընթացին, և արդարությունը կվերականգնվի: Եվ երկրորդ՝ ես պարոն Փաշինյանին սարսափելի մեծ օգնություն եմ ցուցաբերում, եթե ասում եմ՝ մի քանի միլիարդ հետ ենք բերելու բյուջե։ Չէ՞  որ նա հսկայական պրոբլեմ է  ունենալու դատարկ բյուջեն լցնելու և գողացած գումարները հետ բերելու հետ կապված։ Այնպես որ՝ նրա հետ ձեռք ձեռքի տված աշխատելու ենք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում