Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին

Մոսկվայում Բագափշի դեմքին հագցրել են տաք օդով շնչադիմակ. Մամուկա Արեշիձե

Abkhazeti.info կայքի փոխանցմամբ՝ 2011 թվականի մայիսի 29-ին մոսկովյան թիվ 83 հիվանդանոցում մահացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը։ Այնտեղ նրա աջ թոքը վիրահատել էին ֆրանսիացի վիրաբույժ Ժիլբեր Մասարն ու նրա ռուս գործընկեր Նիկոլայ Ուրազովսկին։

Վիրահատությունից հետո բժիշկները պնդում էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ինչի համար էլ վերակենդանացման բաժնից փոխադրել էին սովորական պալատ։ Սակայն երեք օր անց նրա առողջական վիճակն այնքան վատթարացավ, որ նրան փոխադրեցին վերակենդանացման բաժին, ուր և միացրին արհեստական շնչառության սարքը։

Այս կապակցությամբ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն նշում է. «Հուսալի աղբյուրներից տեղյակ եմ, որ ոչ վաղ անցյալում Սերգեյ Բագափշը ողնաշարի բուժման համար գտնվել է Թուրքիայում։ Վերադառնալուց հետո նրան խորհուրդ են տվել բուժվել Գերմանիայում, սակայն նրան չի հաջողվել անցագիր ստանալ։ Ապա ընտրությունը կանգ է առել Իսրայելի վրա։
Վերջնարդյունքում ամեն ինչ վճռել է ռուսական հատուկ ծառայությունների ղեկավար Սերգեյ Պատրուշևի հեռախոսազանգը։ Ինչպես ասում են Բագափշի ընտանիքի անդամները, Պուտինի հանձնարարականով Պատրուշևը զանգահարել է նրան և առաջարկել բուժում ստանալ ռուսական հատուկ ծառայությունների կլինիկայում։

Ինչպես հայտնում են Աբխազիայից, Բագափշը, սակայն, չի այրվել այդ կլինիկայում վիրահատության ենթարկվելու ցանկությամբ, սակայն նրան համոզել են հետազոտվել այնտեղ։ Մոսկվա ժամանալուց հետո նա հայտնվում է վիրահատական սեղանին։ Բագափշի կինն ավելի ուշ է ժամանում Մոսկվա, քանի որ չէր սպասում, թե ամուսնուն կվիրահատեն։

Նա նշում է, որ երբ իր ամուսնուն հանեցին վիրահատարանից, նրա դրությունը նորմալ էր, նա անգամ ոտքի է կանգնել և ընդունել ինչ-որ մեկին։ Հետո նրա մոտ է մտել բուժքույրը և ասել, որ վերականգնման գործընթացն արագացնելու համար իրեն հանձնարարել են թթվածնային դիմակ հագցնել։

Դրանից վայրկյաններ անց Բագափշի մոտ ցնցումներ են սկսվել։ Բագափշի կինն ամուսնու դեմքից հանել է դիմակը, որտեղից այնպիսի տաք օդ է հորդել, որ այրել է Բագափշի կնոջ ձեռքը։ Թթվածնի փոխարեն այն տաք օդ է մատակարարել։

Ինչպես պնդում են Բագափշի ընտանիքի անդամները, թոքերի քաղցկեղը կապ չունի նրա մահվան հետ։ Սուխումում համարում են, որ Բագափշին սպանել են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում