Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Եկել եմ նորից վերածնվելու, փյունիկվելու… (տեսագրություն)

«Առաջի լրատվական»-ի զրուցակիցն է Լոս Անջելեսում հեռարձակվող «Բարև» հեռուստածրագրի հեղինակ, ասմունքող, լրագրող Նունե Ավետիսյանը


– Նունե, այս պահին Հայաստանում եք: Ինչպե՞ս եք տեսնում հայաստանյան իրականությունը:


– Շատ հարցեր կան, որոնք մեզ իրականությանն այլ տեսանկյունից նայելու հնարավորություն են ընձեռում: Առաջին խնդիրը կարոտն է, որը սահմանափակում է քո տեսողական դաշտը (քանի որ դու կարոտից մի տեսակ կուրացած ես գալիս), բայց կարոտը նաև իր պահանջներն ունի: Երբ կարոտած նորից վերադառնում ես քո մայր հող, պահանջներդ, որպես հայ, որպես քաղաքացի, ավելանում են, թեև յուրաքանչյուր հեռացող միշտ այն տանջանքն ու մտավախությունն ունի, որ ինքն առհասարակ կարող է ամեն ինչ ունենալ, բացի հայրենիքի առջև պահանջներ դնելուց: Ըստ իս` յուրաքանչյուր հայ ունի իր ցանկությունները, իր ներքին խնդիրներն իր հողի հետ, և այդ խնդիրները մեզ պարտավորեցնում են: Այս պարտավորեցնող ցանկություններով եմ նորից եկել հայրենիք, եկել եմ մեկ անգամ ևս համոզվելու, որ այս հողը մեզ համար կենսական նշանակություն ունի, եկել եմ նորից վերածնվելու, փյունիկվելու և ինչ-որ մի ժամանակ վերստին վերադառնալու և այս երջանկությամբ ապրելու:


– Վերջին անգամ և այս անգամ այցելությունների միջև արդյո՞ք տարբերություն զգում եք` նկատի ունեմ հասարակության տրամադրությունների փոփոխության, երկրում տեղի ունեցող պրոցեսների առումով:


– Որպես լրագրող` յուրաքանչյուր հայի հանդիպելիս արդեն մի փոքրիկ հարցազրույց հասցնում եմ նրա հետ իրականացնել` կլինի տաքսու վարորդ, վաճառողուհի, թե այգու պահակ: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ տեսնելն ուրիշ է, զրույցից ինչ-որ բան պարզելն ուրիշ է: Ցավոք սրտի, տեսնում եմ մտահոգություններ մեր հայրենակիցների մոտ, որն ինձ, բնականաբար, չի ուրախացնում: Տեսնում եմ շատ հուսահատ, անմխիթար պայմաններում ապրողների, էլ չեմ խոսում գյուղերում, ավաններում ապրողների մասին, որտեղ տեսել եմ շատ տխուր և հուսահատ ընտանիքներ: Սա ինձ, իհարկե, շատ մտահոգ է ուղարկում դեպի այն տունը, որտեղ ես ապրում եմ` դեպի Լոս Անջելես:


Մյուս կողմից, սակայն, տեսնում եմ հիանալի երիտասարդների, որոնք պատրաստ են, կարող են և իրավունք ունեն այս հայրենիքում ունենալ իրենց դերն ու նշանակությունը, բայց նաև տեսնում եմ երիտասարդների, որոնց համար դժվար է ուսման հարց լուծել, որովհետև մեծամասամբ վճարովի ուսումնական հաստատություններ են:


– Քսան տարի է` ապրում եք, ստեղծագործում սփյուռքում, սփյուռքում ի՞նչն է Ձեզ մտահոգում: 15 տարի շարունակ Դուք հաղորդում եք պատրաստում, ի՞նչ խնդիրներ եք դնում Ձեր առջև:


– Յուրաքանչյուր լուրջ լրագրողի համար սփյուռքում առաջին խնդիրը մշակույթի, ազգապահպանության հարցն է: Այս հարցն ինձ համար առաջնահերթ է եղել, և ես այդպիսի նկատառումներով եմ որոշել այնտեղ աշխատել: Փորձում եմ մեր լեզուն այնտեղ ապրող հային գեղեցիկ մատուցել, որն արդեն իսկ նպատակ է: Յուրաքանչյուր հայաստանցու մուտքը Միացյալ Նահանգներ, ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ հիմա, իր լուրջ ներդրումն է ունենում սփյուռքում: Մենք կամա թե ակամա մեր լեզվամտածողությամբ, մեր ինքնությամբ մի ուրիշ գույն բերեցինք լոսանջելեսահայության կյանքում, մենք բերեցինք լուրջ մշակույթ (դժբախտաբար, մշակութային լուրջ գործիչներ հեռացան Հայաստանից` շատ հայտնի պատճառներով): Այսպիսով մի տեսակ սփյուռքի գույնը փոխվեց և երկարաձգվեց այն կործանարար ձուլումը, որը վերջին հաշվով սպասվում է յուրաքանչյուր սփյուռքահայի:


– Նունե, Դուք ասմունքում եք: Այսօր ժամանակակից գրականության առումով արդյո՞ք ունենք տաղանդավոր ժամանակակից գրողներ, որոնց չափածո ստեղծագործությունները ընտրում եք, ասմունքում, թե՞ կա այն մտորումը, որ մենք Չարենցից այն կողմ այդպես էլ չենք անցնելու:


– Իհարկե զարմանալի բացահայտումներ ունեցել եմ: Նրանցից մեկի մասին իսկապես լրջորեն կուզեի խոսել. դա տեղի ունեցավ համակարգչային աշխարհ իմ մուտքի հետ: Այդ աշխարհին հասնելուց հետո, բնականաբար, սկսեցի փնտրել գրականություն և գտա նոր, հետաքրքիր մտածողներ: Անկեղծորեն ասած պոեզիայի ասպարեզում գտել եմ մի նոր անուն` Նարեկ Կիրակոսյան, ով ինձ զարմացրել է (ինձ այնքան էլ հեշտ չէ զարմացնելը): Նարեկին հայտնաբերելով հասկացա, որ ժամանակակից գրականության մեջ մենք իսկապես կարող ենք նորարարություն անել, թարգմանվել, ներկայանալ և զարմացնել շատերին, ինչու չէ, այդ անունները ներկայացնել նաև սփյուռքում: Իհարկե դա ինձ համար շատ հաճելի է: Հավատում եմ, որ եթե այս երիտասարդները կարողանան ինչպես հարկն է հին և նոր համաշխարհային գրականության հետ ծանոթանալ, մենք կունենանք հետաքրքիր գրականություն: Մեր մշակույթի ամենահաջողված շերտը համարում եմ հատկապես պոեզիան, որտեղ մենք կաղալու իրավունք իսկապես չունենք:


– Նունե, ասմունքը` որպես ժանրատեսակ, արդյո՞ք այսօր հետաքրքիր է, ի՞նչ է Ձեզ համար այն այսօր:


– Ասմունքը երկխոսություն է, ավելի ճիշտ` եռախոսություն, մի կապ է, որը հաստատվում է երեքի միջև` ընթերցող-ասմունքող-հանդիսատես: Ասմունքողն ուղղակիորեն պետք է զրուցի: Եթե ասմունքողը չզրուցեց, եթե ասմունքողը որոշեց ասմունքել, ինչպես մինչև այժմ ընդունված տարբերակներն են, ապա այն այսօր չի լսվի: Այսօրվա երիտասարդը պատրաստ չէ կամ չի էլ ուզում, կամ չի էլ ընդունի պոեզիայի այն լալկան ոճը, որն արդեն ինձ էլ է խանգարում: Տասը տարի առաջ իմ արած ձայնագրությունները և այսօրվա արած ձայնագրությունները հաստատում են իմ արտահայտած միտքը, որ եթե այսօր Չարենց պաթետիկ տոնով ներկայացնես, մարդկանց ականջները կսղոցվեն:


– Ասմունքի ասպարեզում նոր անուններ չկան, գուցե այդ ժանրը իսկապես մահանո՞ւմ է:


– Տեսեք, երբ խոսքը գնաց պոեզիայի կամ գրողների մասին, ես այս պահին մեկ անուն կարողացա նշել, բայց ասմունքողների, ցավոք, չեմ կարողանում հիշել: Ընդհանրապես այդ ժանրը մահացող ժանրերից մեկն է, պարզապես մեր պոեզիան շատ հարուստ է, և մենք` որպես ժողովուրդ, պարտավոր ենք այն պահել, դա մեր հարստություններից մեկն է: Ասմունքողն այն կերպարն է, որը պոեզիան տանում է դեպի ժողովուրդ: Իմ յուրաքանչյուր մենահամերգից հետո գտնում եմ հանդիսականներ, որոնք հարցնում, հետաքրքրվում են` որտեղից կարող են ձեռք բերել այդ գրողի գիրքը:


– Փաստորեն, սփյուռքում ընթերցող-գիրք կապն եք ապահովում:


– Համենայնդեպս, փորձում եմ: Սփյուռքի առանձնատների, բնակարանների ամենամեծ աղքատությունը գրքի պակասն է: Դուք կարող եք շատ շքեղ տան մեջ հայտնվել, որտեղ կա ընտիր կահույք, հիանալի ձևավորում, բայց չկա գրապահարան:


– Ամերիկա եկող ամեն հայ վաճառում կամ նվիրում է իր գրադարանը ու չի տանում իր հետ: Ըստ էության Սովետական Միության ժամանակահատվածում ձեռք բերած գրականությունը ձև էր: Փաստորեն, մենք միշտ ընթերցողի խնդի՞ր ունենք:


– Համամիտ չեմ, կարծում եմ, որ սովետական ժամանակաշրջանում, որքան էլ այն կահույքի բաղկացուցիչ մաս էր համարվում, միևնույն է, կարդում էին: Այսինքն` եթե տասը գրքի էջեր չպոկվեին, ապա 11-րդը միևնույն է, կկարդացվեր: Իսկ հիմա մենք շատ ենք աղքատացել և չենք ուզում այն որպես մեր տան կահույքի բաղկացուցիչ մաս ունենալ, իսկ դա մեզ շատ է աղքատացրել:


– Նունե, առաջին անգամ հոկտեմբերին պատրաստվում եք մենահամերգով հանդես գալ, ինչի՞ ականատես կլինի տեղի հայ հանդիսատեսը:


– Երևի ոչ թե հոկտեմբերին, այլ գարնանը կլինի: Սա առաջին հերթին կլինի ծանոթություն, «բարև» առաջին հերթին իմ այն ծանոթի հետ, որին կորցրի քսան տարի առաջ: Միայն պատկերացնել, որ պետք է այդ հանդիպումն ունենամ, արդեն իսկ շատ հուզիչ է: Այդ օրը, համենայնդեպս, ես դողացող ոտքերով կմտնեմ բեմ, որովհետև կորցնել այն, ինչ ես խորապես ցավալիորեն կրում եմ իմ մեջ և չճանաչել, չճանաչվել Հայաստանի հանդիսատեսի կողմից` ցավալի է, իսկ ես` որպես ասմունքող, այստեղ դեռ չեմ գտել իմ հանդիսատեսին: Այս հանդիպմանը ես անվերջ սպասել եմ, և վախ ունեմ` արդյո՞ք կսիրվեմ, արդյո՞ք կկարողանամ…


– Ըստ էության, քսան տարիների անկախ Հայաստանը Ձերը չի եղել, ի՞նչը ի վերջո ստիպեց հեռանալ:


– Ստիպեց գնալ շատերիս համար դժվար դարձած կենցաղը: Միշտ ցավել եմ մեր ընտրած տարբերակի համար, և այն կապվածությունը, որը ինչ-որ մի տեղ կենցաղային հեշտ հնարքներին տիրապետում ես և վերջին հաշվով վախենում ես դրանից փախչել: Ես անկեղծորեն պետք է խոստովանեմ` դա է եղել պատճառը, որովհետև այն, ինչ ես թողեցի կամ այն, ինչին ես հավատում էի ու պետք է գտնեի, շատ բաներ կապված են այդ ժամանակահատվածի հետ, ինչպես շատ հայերի, որոնք 90-ականներին հեռացան, և որոնք վայելել էին այդ անկախությունը, որոնք մասնակցել էին առաջին ընտրապայքարին և դրանից հետո այդ որոշումը պայմանավորում եմ միայն կենցաղով: Իհարկե ոչ մի բան արդարացում չէ, ինչ էլ խոսելու լինենք, միևնույն է, մենք լքողներ ենք, իսկ մնացողները, որոնք կա՛մ չկարողացան, կա՛մ այլ կերպ մտածեցին, մնացին այն պատվարը, այն պաշտպանը, որը հայրենիքի պաշտպանն է, մնացող հայը:


– Ի վերջո, հայրենիքը ո՞րն է` որտեղ մարդն ապրո՞ւմ է, և որտեղ չեն ոտնահարվում իր իրավունքները, թե՞ ի վերջո Ձեզ համար հայրենիքը սա է:


– Հայրենիքը սա է: Նա բնակավայրն է: Հայրենիքը չեն ընտրում:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում