Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձախողվել է Եվրոպայի առաջնությունում:
Կասպիյսկ քաղաքում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:
Մեր հավաքականը առաջնությանը մասնակցել է Միհրան Ջաբուրյան (57 կգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ) Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), Շամիր Աթյան (92 կգ), Գեորգի Կետոև (97 կգ) կազմով: Հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն (125 կգ) առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չի եկել: